Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի Viva Technology 2019 միջոցառմանը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

18:10 , 09 Մարտ 2019

Փարիզում մայիսի 16-18-ը տեղի կունենա Viva Technology 2019` Եվրոպայում տեխնոլոգիական ոլորտի խոշորագույն միջոցառումներից մեկը, որին առանձին տաղավարով մասնակցելու է նաև Հայաստանը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

«ՀՀ տեխնոլոգիական ոլորտի զարգացումները ներկայացնելու, նոր հնարավորություններ ստեղծելու և աշխարհի առաջատար կազմակերպությունների հետ մեկտեղ նորարարությունների կենտրոնում գտնվելու համար այս տարի ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղի և G2iA-ի կողմից նախաձեռնվել է Viva Technology միջոցառմանը կազմակերպել Հայաստանի մասնակցությունը՝ առանձին տաղավարով՝ որպես տարածաշրջանի նոր Սիլիկոնյան հովիտ։

ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, աջակցելով ծրագրի իրականացմանը, կոչ է անում հայկական առաջատար կազմակերպություններին, ինչպես նաև շահագրգիռ անձանց աջակցել կազմակերպիչներին՝ Հայաստանը VivaTech 2019-ում լավագույնս ներկայացնելու համար։ Տեխնոլոգիական ոլորտի կազմակերպությունները, ստարտափները և հետաքրքրված անձինք VivaTech-ի Հայաստանի տաղավարում մասնակցություն ունենալու կամ ծրագրի իրականացմանն աջակցելու համար կարող են դիմել նախաձեռնող խմբին հետևյալ կոնտակտներով՝ vivatech@g2ia.fr, +374 93 50 25 44»,- գրել է Արշակյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։