Invalid username or password
Հայաստանը զբաղեցրել է 114-րդ հորիզոնականը աշխարհի 189 ամենահարուստ և ամենաաղքատ երկրների վարկանշային աղյուսակում, որը կազմել է Global Finance հեղինակավոր ամսագիրը:
Պարբերականը վարկանշային աղյուսակը կազմել է՝ հիմնվելով Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների վրա՝ կապված բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի մեծության հետ:
Վարկանշային աղյուսակում մեր հարևան Վրաստանը զբաղեցրել է վարկանշային աղյուսակի 108-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով Հայաստանից և Ուկրաինայից, որոնք զբաղեցրել են 114-րդ և 116-րդ տեղերը համապատասխանաբար:
Վրաստանից հարուստ, ըստ ամսագրի, հարևան Ադրբեջանն է՝ 71-րդ հորիզոնականով, Իրանը 70-րդն է, Բելառուսը՝ 72-րդ, Թուրքմենստանը՝ 73-րդն է, Թուրքիան 63-րդ հորիզոնականում է, Ռուսաստանը հանգրվանել է աղյուսակի 52-րդ հորիզոնականում, Լատվիան՝ 53-րդ հորիզոնականում է, Ղազախստանը՝ 54-րդ:
Ամենահարուստ պետությունների տասնյակում են Քաթարը, Լյուքսեմբուրգը, Մակաոն, Սինգապուրը, Բրունեյը, Քուվեյթը, Իռլանդիան, Նորվեգիան, ԱՄԷ-ն, Սան Մարինոն:
Պարբերականը նշում է, որ այդ երկրներից որոշներին հաջողվում է հարստանալ շնորհիվ նավթի ու գազի պաշարների:
Այդ ցանկից ևս 5 երկիր հարստացել է ֆինանսական զարգացած ոլորտի և համեմատաբար ցածր հարկերի հաշվին, ինչը գրավում է համաշխարհային կապիտալը:
Մակաոն միակ պետությունն է ցանկում, որը հարստություն է ստեղծում՝ շնորհիվ խաղատների և զբոսաշրջության:
Զեկույցում ընդգծվում է նաև, որ բոլոր երկրներն ունեն մեկ ընդհանուր գիծ, այն է՝ բնակչության ոչ մեծ թվաքանակ:
Global Finance-ի վարկանշային աղյուսակում ամենաաղքատ երկրներն են Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Բուրունդին, Լիբերիան ու Նիգերը:
ԱՄՆ-ն Global Finance-ի վարկանշային աղյուսակում զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը, Մեծ Բրիտանիան՝ 27-րդ, Գերմանիան՝ 19-րդ և Ֆրանսիան՝ 28-րդ հորիզոնականը:
Դիտումներ 2279
Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ:
Չնայած ԱՄՆ-Չինաստան առևտրային գերլարված իրավիճակին՝ Չինաստանի վերականգնման տեմպերը զարմացրել են մասնագետներին: Ընդհանուր առմամբ, ՕՈՒՆ համաշխարհային ցուցանիշն անցած տարի անկում է ապրել 42%-ով՝ հասնելով 859 միլիարդ դոլարի: 2019 թ. այդ ցուցանիշը եղել է 1,5 տրիլիոն դոլար: Զարգացող երկրներում ՕՈՒՆ անկումը կազմել է 69%:
Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ: