Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանն այլևս ԵՄ օֆշորային ցուցակում չէ

Վերադարձ լուրերի բաժին

15:02 , 19 Փետրվար 2020

Եվրամիության Խորհուրդը վերանայել է կառավարությունների ցուցակը, որոնք չեն համագործակցում ԵՄ-ի հետ հարկման հարցերով: ԵՄ-ը Հայաստանին բացառել է օֆշորային գոտու «մոխրագույն» ցուցակից: 15 այլ երկրների հետ Հայաստանը հաջողել է իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ՝ մինչև սահմանված ժամկետը հարկային կառավարման սկզբունքներին համապատասխանելու համար:

Միաժամանակ Կայմանյան կղզիները, Պալաուն, Պանաման եւ Սեյշելյան Կղզիները ներառվել են հարկային իրավասություններին չհամապատասխանող ցուցակում, այսինքն՝ օֆշորային գոտու ցուցակում: Այդտեղի կառավարությունները չեն իրականացրել հարկային բարեփոխումներ սահմանված ժամկետում:

News.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վրաստանը հրապարակել է բեռնատարների տեղաշարժի վերաբերյալ ուղեցույց

Եթե խախտումը կապված է տեղաշարժման ժամկետների հետ, ապա տրանսպորտային միջոցը պետք է անհապաղ լքի Վրաստանի տարածքը, հակառակ դեպքում վարորդը կտեղափոխվի 14-օրյա կարանտին, և տրանսպորտային միջոցը կտեղափոխվի տուգանային հրապարակ:

Հայաստանում տնտեսական աճը կդանդաղի

Ասիական զարգացման բանկի կանխատեսմամբ՝ մեր երկրում այն կլինի 2.2%:

2020 թ. տնտեսության զարգացումները և ընթացիկ հաշվի պակասուրդի ակնկալվող փոփոխությունը

Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած վճարային հաշվեկշռի տվյալների՝ ընթացիկ հաշվի պակասուրդը 2019 թ. կազմել է 1.12 մլրդ ԱՄՆ դոլար: