Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանյան BetConstruct-ը դարձել է Արսենալի պաշտոնական գործընկեր

Վերադարձ լուրերի բաժին

14:41 , 06 Փետրվար 2019

Ծրագորման ոլորտի առաջատար հայաստանյան BetConstruct ընկերությունը դարձել է լոնդոնյան Արսենալ ֆուտբոլային ակումբի գործընկեր՝ խաղային ծրագրային ապահովման գծով։ Այս մասին տեղեկացնում է Արսենալ ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը։

Արսենալի կոմերցիոն տնօրեն Փիթեր Սիլվերսթոունը այս առիթով ասել է. «Ուրախությամբ ենք BetConstruct-ին ընդունում պաշտոնական գործընկերների մեր ընտանիք։ 8 տարի առաջ իր հիմնադրման պահից ի վեր BetConstruct-ը տպավորիչ աճ է ունեցել և խաղային սոֆթի ոլորտում ձեռք է բերել նորարարական լիդերի գերազանց հեղինակություն։ Մենք կնպաստենք,  որ BetConstruct-ը ավելի ճանաչելի դառնա աշխարհի սպառողների և բիզնեսմենների շրջանում»։

BetConstruct ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Վիգեն Բադալյանն այս առիթով ասել է հետևյալը․ «Դառնալ «Արսենալի» պաշտոնական գործընկերը, մի ակումբի, որի պատմությունն իր մեջ 3 դար է ներառում, հպարտանալու առիթ է։ Սա միաժամանակ հրաշալի հնարավորություն է BetConstruct-ի համար ներկայացնելու իր հիմնարար տեխնոլոգիաները և ծառայություններն «Արսենալի» համաշխարհային լսարանին։ «Արսենալն» այն ակումբն է, որի արժեքները և տեսլականը տպավորիչ են։ Մենք ուրախ ենք երկարաժամկետ համագործակցություն կառուցելու այս հնարավորությամբ։ Համոզված ենք՝ այն կլինի հաջողակ և փոխշահավետ»։

Առցանց և իրական խաղային ոլորտում ծրագրային լուծումներ մշակող և մատակարարող բազմամրցանակակիր BetConstruct ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին և ունի զարգացման, վաճառքի ու սպասարկման կենտրոններ ամբողջ աշխարհով մեկ։ Այն Հայաստանի ՏՏ ոլորտի առաջատարներից մեկն է։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արգելք՝ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման համար

Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը:

2020թ. սեպտեմբերին գրանցվել է աշխատատատեղերի ամենաբարձր ցուցանիշը. ՊԵԿ

2020 թվականի սեպտեմբերի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 632 հազար, որը 2020 թվականի օգոստոսի համեմատ՝ ավելի է շուրջ 14 հազարով:

UCOM-ում կգործի 0 դրամ/րոպե հատուկ սակագինն Արցախից և դեպի Արցախ զանգելու համար

Հիշեցնենք, որ Արցախում ինտերնետից օգտվելու ժամանակ Ucom-ի բաժանորդները յուրաքանչյուր ՄԲ համար վճարում են 17 դրամ։