Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանյան բանկերում առկա է շուրջ 3.1 տրլն դրամի ավանդ

Վերադարձ լուրերի բաժին

14:58 , 03 Մարտ 2020

Հայաստանում ավանդների ծավալը շարունակաբար աճում է, նախորդ տարի այն ավելացել է 19 տոկոսով: Այս տարի առկա գրեթե 3.1 տրլն դրամի վարկերից 1 տրլն դրամը ոչ ռեզիդենտների ավանդներն են: Այդ մասին ասել է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:

«Մենք անգամ խորը ճգնաժամերի ժամանակ չենք ունեցել ավանդների նվազում, միշտ ունեցել ենք աճ՝ անգամ 2009-ին, 2014-ին և 2018-ի քաղաքական զարգացումների ժամանակ: 2018-ի վերջին ունեցել ենք ավանդների շուրջ 10.7 տոկոս աճ:»,-ասել է Գրիգորյանը:

Անդրադառնալով տեղեկություններին, թե 2018-ին հեղափոխության օրերին ոմանք իրենց ավանդները հանել էին բանկերից՝ նա նշել է՝ իսկապես 2018-ի սկզբին, երբ քաղաքական շարժումները սկսվեցին, նկատվեց որոշակի արտահոսք: «Դրանք կարող էին լինել ոչ ռեզիդենտների ավանդները: Սակայն դրանք ոչ թե հանեցին տարան ուրիշը տեղ, այլ մի 3-4 ամիս հետո կրկին ամբողջությամբ վերադարձան: Եվ ավելին այդ ժամանակ ունեցանք 10 տոկոսի չափով աճ: Դա բավականին լավ ցուցանիշ էր, և խոսում է ֆինանսական համակարգի, բանկային համակարգի նկատմամբ վստահության մասին»,-ասել է Գրիգորյանը:

Նա նկատել է՝ ֆինանսական կայունության վրա ամեն բան կարող է ազդեցություն ունենալ, սակայն դա չի նշանակում, թե ֆինանսական անկայունություն ունենք: «Մեր առանձնահատկությունն այն է, որ մենք ունեինք բավական լավ կապիտալացված ֆինանսական համակարգ, և բանկերը վայելում էին վստահություն ներդրողների և հաճախորդների շրջանակում: Հենց այդ վստահությունն էր, որ օգնեց մեր ֆինանսական համակարգին հեշտությամբ հաղթահարել 2018-ը, և ոչ միայն 2018-ը, 2009-ին ունեցանք շուրջ 23 տոկոս արժեզրկում, 2014-ին ունեցանք շուրջ 15 տոկոս արժեզրկում»,-ասել է պաշտոնյան:

Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանում ֆինանսական համակարգի միջին կշռված կապիտալի համարժեքության ցուցանիշը մոտ 17 տոկոս է, ինչը բավական բարձր է: Նվազագույնը սահմանվել է 12 տոկոս: Եվրոպայում ընդունված նվազագույն մակարդակը 8 տոկոսն է, այսինքն՝ Եվրոպայում ընդունված նվազագույն 8-ից արդեն երկու անգամ ավելի կապիտալի համարժեքության ցուցանիշ ունենք: Գրիգորյանը վստահեցրել է՝ Հայաստանում ֆինանսական համակարգը բավականին իրացվելի է՝ սպասարկելու հաճախորդների ցանկացած պահանջ, միևնույն ժամանակ կորուստների դեպքում ունի բավականին մեծ կապիտալ՝ կլանելու պոտենցիալ կորուստներ:
Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Տեղի է ունեցել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը

Խիստ միջոցառումները կերարաձգվեն ևս տասն օրով: Կորոնավիրուսի դեպքերը Հայաստանում հասել են 235-ի:

Ucom-ը հեռավար ուսուցումը դարձնում է հասանելի բոլորի համար

Ucom Universal և uMix փաթեթների բաժանորդները կարող են դիտել uMediaroom-ն առանց ամսավճարի, մյուս բոլոր՝ այդ թվում այլ օպերատորների բաժանորդները կարող են ներբեռնել uMediaroom հավելվածը Google Play-ից և App Store-ից և մեկ ամիս դիտել ալիքներն անվճար։

Էկոնոմիկայի նախարարը գործարարների հետ քննարկել է տնտեսական աջակցության հարցերը

Քննարկվել է լրացուցիչ կանխարգելիչ միջոցառումների անհրաժեշտությունն արտադրությունների աշխատանքն անվտանգ կազմակերպելու համար, հստակ ընթացակարգերի մշակումը` հաշվի առնելով վարակման ռիսկի գործոնները և դրանցից բխող անհրաժեշտ գործողությունները: