Invalid username or password
ՀՀ առևտրային բանկերի չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը 2017 թվականի մարտի 31-ի դրությամբ կազմել է 6.19%: Այդ թվում՝ ՀՀ ռեզիդենտների չաշխատող ակտիվների կշիռը 6.09% է, ոչ ռեզիդենտներինը՝ 0.10%։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի օգոստոս ամսվա տեղեկագրից։
Չաշխատող ակտիվներում ներառված են նաև դեբիտորական պարտքերը: Չաշխատող ակտիվներում ընդգրկված են հսկվող, ոչ ստանդարտ և կասկածելի դասերով դասակարգված ակտիվները:
Ինչպես տեսնում եք գծապատկերում, մարտի վերջին չաշխատող ակտիվների կշիռը ավելի բարձր է, քան տարեսկզբին (5.96%), սակայն զգալիորեն ցածր է 2016 թվականի ընթացքում գրանցված ցուցանիշներից։
ԿԲ տվյալների համաձայն, չաշխատող ակտիվները շատ են հատկապես սպառողական վարկերի գրով։ Ռեզիդենտների 6.09% չաշխատող ակտիվներից մեծ մասը 1.22%-ը սպառողական վարկերն են։
Չաշխատող ակտիվների կշռով երկրորդ տեղում մշակող արդյունաբերությունն է՝ 1.21%: Առևտրի ոլորտի չաշխատող ակտիվները կազմում են 0.82%, կեցության և հանրային սննդի ոլորտում՝ 0.7%, գյուղատնտեսության ոլորտում՝ 0.5%։
Դիտումներ 1236
Կոչ եմ անում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ
Ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Սերժ Սարգսյանը:
2017 թվականի ՀՆԱ-ի 90.3%-ն ապահովել են վերջնական սպառման ծախսերը, որը գումարային առումով կազմում է մոտ 5.04 տրլն դրամ