Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի TOP-10 առևտրային գործընկերները

Վերադարձ լուրերի բաժին

13:24 , 08 Օգոստոս 2017

2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է  2 մլրդ 815 մլն ԱՄՆ դոլար, ինչը 24%-ով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշին։

Արտաքին առևտրի հաշվեկշիռը կիսամյակի կտրվածքով բացասական է՝ -827.3 մլն ԱՄՆ դոլար։

ՀՀ արտաքին առևտրաշրջանառության 29.2%-ը (822 մլն դոլար) բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին։ Նշենք, որ 2016 թվականի առաջին կիսամյակի համեմատ ԱՊՀ երկրների տեսակարար կշիռը 0.6 տոկոսային կետով նվազել է։

ԵՄ երկրների հետ մեր առևտուրը կրճատվել է 1.2 տոկոսային կետով և այս տարվա առաջին կիսամյակում ԵՄ -ի տեսակարար կշիռը կազմել է 24.1% (677.1 մլն դոլար)։

Այլ երկրների հետ առևտրաշրջանառությունը աճել է 1.7 տոկոսային կետով և հասել 46.7%-ի (1 մլրդ 315.9 մլն դոլար)։ Այլ երկրների թվում շոշափելի աճ է գրանցվել հատկապես Շվեյցարիայի գծով։ Այս երկրի հետ մեր արտաքին առևտուրը աճել է 4.1 անգամ և 2016 թվականի առաջին կիսամյակի 41.1 մլն դոլարից հասել է 170 մլն դոլարի։

Եթե դիտարկենք ըստ երկրներ՝ Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկեր-երկրների ցանկը գլխավորում է Ռուսաստանը՝ 737.5 մլն դոլար։

Խոշորագույն առևտրային գործընկերների TOP տասնյակում են նաև Չինաստանը, Շվեյցարիան, Գերմանիան, Բուլղարիան և այլն։

Նշենք, որ 10 առևտրային գործընկերներից 6-ի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը ունի բացասական հաշվեկշիռ՝ ավելի շատ ներմուծում ենք, քան արտահանում։

Դրական հաշվեկշիռ ունենք Շվեյցարիայի, Բուլղարիայի, Վրաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ առևտրում։

top10

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթը մեկնարկել է

Հանրահավաքի մասնակիցները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ երթով Արցախի պողոտայից երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։

Հայաստանի հանքարդյունաբերողներն ու նրանց վճարած հարկերը

Մետաղական հանքարդյունաբերությամբ զբաղվող 10 խոշորագույն ընկերությունները միասին այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել մոտ 55 մլրդ դրամի հարկեր և տուրքեր

Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 100 օր անց՝ 77.2%. օնլայն հարցման արդյունքները

Դատելով արդյունքներից՝ վարչապետը 100 օրվա գործունեությունից հետո պահպանում է չափազանց բարձր վարկանիշը։