Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի խոշորագույն վարկատուները. թարմ ցուցանիշներ՝ ՀՀ բանկերից

Վերադարձ լուրերի բաժին

18:11 , 26 Հուլիս 2017

2017 թվականի երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ Հայաստանի խոշորագույն վարկատուն շարունակում է մնալ Ամերիաբանկը, որի հաճախորդներին տրված վարկերը կազմում են 405.2 մլրդ դրամ (17 առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի 15.7%-ը)։

Հաճախորդներին տրված վարկերի ծավալով երկրորդը Արդշինբանկն է (354.5 մլրդ դրամ), երրորդը՝ Հայբիզնեսբանկը (305.4 մլրդ դրամ)։ Երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ խոշորագույն վարկատուների հնգյակում են նաև Անելիք բանկը և ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլը։

Նշենք, որ տվյալները վերաբերում են միայն հաճախորդներին տրված վարկերին և չեն ներառում բանկերին և այլ ֆինանսական կազմակերպություններին տրամադրած վարկերը։ Վարկային պորտֆելների ցուցանիշները մշակվել են B4B PRO համակարգով (աղբյուրը՝ բանկերի միջանկյալ եռամսյակային հաշվետվություններ)։

Վարկային պորտֆելի մեծությամբ 4 խոշորագույն բանկերին միասին բաժին է ընկնում ընդհանուր վարկերի կեսից ավելին։ Ամենափոքր վարկային պորտֆելը ունի Մելլաթ բանկը՝ 6.2 մլրդ դրամ։

Ըստ բանկերի հաշվետվությունների՝ 2017 թվականի 2-րդ եռամսյակի վերջի դրությամբ հաճախորդներին տրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 2 տրիլիոն 578.3 մլրդ դրամ։

Գծապատկեր 1. ՀՀ բանկերի՝ հաճախորդներին տրամադրված վարկերի ծավալը 2017թ. երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ (մլն դրամ)

chart1

Իսկ ինչպե՞ս է փոխվել առևտրային բանկերի վարկային պորտֆելը ։

2017 թվականի մարտի վերջի համեմատ, այսինքն՝ տարվա երկրորդ եռամսյակի ընթացքում, 17 առևտրային բանկերի կողմից հաճախորդներին տրամադրված վարկերն աճել են շուրջ 42 մլրդ դրամով կամ 1.6%-ով։

2016 թվականի դեկտեմբերի վերջի համեմատ՝ առաջին կիսամյակի կտրվածքով, բանկերի վարկային պորտֆելն աճել է 48.7 մլրդ դրամով կամ 1.9%-ով (եթե հիմք ենք վերցնում եռամսյակային չստուգված հաշվետվությունը)։ Իսկ 2016 թվականի տարեկան ստուգած հաշվետվությունների տվյալներով՝ այդ աճը 2.9% է։

Իսկ եթե փոփոխությունը դիտարկում ենք մեկ տարվա կտրվածքով՝ 2016 թվականի երկրորդ եռամսյակի վերջի համեմատ, ապա 17 բանկերի կողմից հաճախորդներին տրված վարկերի ընդհանուր ծավալն աճել է շուրջ 500 մլրդ դրամով կամ 24%-ով։

Գծապատկեր 2. ՀՀ բանկերի՝ հաճախորդներին տրամադրված վարկերի ծավալը 2016-2017թթ. բոլոր եռամսյակների վերջի դրությամբ (մլրդ դրամ)

chart2

* – Տվյալների աղբյուրը բանկերի եռամսյակային (չստուգված) հաշվետվություններն են

Ընդ որում, տարվա կտրվածքով աճել են բոլոր բանկերի վարկային պորտֆելները՝ բացառությամբ HSBC Հայաստան և ՎՏԲ-Հայաստան բանկերի, որոնց վարկային պորտֆելները կրճատվել են, համապատասխանաբար, 50.3 մլրդ և 30.2 մլրդ դրամով։

Ինչպես տեսնում եք 3-րդ գծապատկերում, ամենից շատ՝ 188.7 մլրդ դրամով, աճել է Անելիք բանկի վարկային պորտֆելը։

Հիշեցնենք, որ մենք արդեն ծավալուն հրապարակմամբ անդրադարձել ենք Անելիքի վարկային պորտֆելի տարօրինակ թռիչքին։ Այս բանկի վարկային պորտֆելը 1 տարի առաջ՝ 2016 թվականի հունիսի վերջին, ընդամենը 57.5 մլրդ դրամ էր, սեպտեմբերի վերջին այն հասավ 98.7 մլրդ դրամի, իսկ չորրորդ եռամսյակի ընթացքում թռիչքաձև աճեց՝ դեկտեմբերի վերջին գերազանցելով 217 մլրդ դրամը։ Մեր հարցմանն ի պատասխան՝ բանկից պարզաբանել էին, որ «Բանկի 2016 թվականի հաջողությունները պայմանավորված են կապիտալի համալրմամբ և աշխատակազմի արդյունավետ աշխատանքով»։ Կարճ ասած, Անելիքի վարկային պորտֆելի աճը մնաց մինչև վերջ չպարզաբանված։

Գծապատկեր 3. ՀՀ բանկերի վարկային պորտֆելների փոփոխությունը 2017 թվականի հունիսի վերջին՝ 2016 թվականի հունիսի վերջի համեմատ (մլրդ դրամ)

chart3

Մյուս բանկերի աճերը, այսպես ասած, նորմայի մեջ են և հարցեր չեն առաջացնում։

Տարվա կտրվածքով բացարձակ մեծությամբ ամենից շատ՝ 74.7 մլրդ դրամով, աճել է Ամերիաբանկի կողմից հաճախորդներին տրամադրված վարկերի ծավալը։ Հայբիզնեսբանկի վարկային պորտֆելն աճել է 73.1 մլրդ դրամով, Կոնվերս բանկինը՝ 53.6 մլրդ դրամով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սուրեն Կարայանը համոզված է, որ կհաջողվի արտահանումը հասցնել ՀՆԱ-ի 40-45%-ին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը տնտեսական զարգացման ոլորտում կառավարության որդեգրած քաղաքականությունն արդարացված է համարում:

Մահացել է Լևոն Հայրապետյանը

Հոկտեմբերի 18-ին՝ լուսադեմին երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանը

Այն մասին, թե ինչու ՀՀ կառավարությունը չի կարող ինքնուրույն ազատել էլեկտրամոբիլների ներմուծումը հարկերից և տուրքերից

Որոշ լրատվամիջոցներ ժամանակից առաջ ընկան՝ վարչապետի ցանկությունը ներկայացնելով՝ որպես իրականություն