Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի 11 զբոսաշրջային ընկերություն մասնակցում է «ITB Berlin» միջազգային ցուցահանդեսին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

12:14 , 07 Մարտ 2019

«Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի աջակցությամբ հայաստանյան 11 ընկերություններ մարտի 6-9-ին Բեռլինում մասնակցում են «ITB Berlin 2019» միջազգային ցուցահանդեսին՝ ներկայացնելով մեր երկրի զբոսաշրջային գրավչությունները։

Ասոցիացիայի հանրային կապերի խմբից b4b.am-ին տեղեկացրին, որ «Տուրիզմ Արմենիայի» միասնական տաղավարում 11 ընկերությունները շեշտադրում են արել պատմամշակութային, արկածային զբոսաշրջության, ավանդական արհեստագործության, հոգևոր ժառանգության, գինու և խոհանոցի վրա։ Հիմնական պրոդուկտների շարքում ընդգրկված են նաև տարածաշրջանային այցերի կազմակերպման փաթեթներ, որոնք ներառում են Հայաստանը, Վրաստանը, Իրանը, Արևմտյան Հայաստանը։

«Մեր զբոսաշրջային ընկերություններից մի քանիսն այս ցուցահանդեսին մասնակցում են դեռևս 1995 թվականից, քանի որ Գերմանիան Հայաստանի տուրինդուստրիայի համար թիրախային շուկա է, կարելի է նույնիսկ նշել, որ ամենահավատարիմ շուկան է։ Այստեղից դեպի մեր երկիր զբոսաշրջիկների հոսքը փոքր տեմպերով, բայց տարեցտարի կայուն աճում է և, անկախ զարգացումներից, երբեք անկում չի ունեցել։ Բացի այդ, գերմանացիները տուրիզմի աշխարհում հայտնի են ինտելեկտուալ զբոսաշրջության նկատմամբ մեծ հետաքրքրությամբ, իսկ Հայաստանն ամբողջությամբ համապատասխանում է այդ պահանջներին»,- նշել է «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Ազոյանը։

«ITB Berlin»-ն աշխարհի առաջատար և խոշորագույն ցուցահանդեսն է զբոսաշրջության ոլորտում: Ցուցահանդեսին այս տարի մասնակցում է մոտ 10 000 տուրօպերատոր, հյուրանոցներ և ոլորտի այլ ընկերություններ՝ աշխարհի 180 երկրից։ Աշխատանքի 4 օրերին «ITB Berlin 2019»-ն ակնկալում է հյուրընկալել 160 000 մասնագիտացված այցելուի։

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։