Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի 10 լավագույն գործարարները՝ ըստ լրագրողների և տնտեսագետների

Վերադարձ լուրերի բաժին

18:14 , 28 Մարտ 2016

B4B.am-ը ներկայացնում է հարցման արդյունքները, որով փորձել ենք պարզել Հայաստանի ամենահաջողակ, և միևնույն ժամանակ՝ ազնիվ գործարարներին։

Ո՞վ է որոշել լավագույն գործարարներին

Մենք դիմել ենք ավելի քան 50 տնտեսական լրագրողների և տնտեսագետների։ Հարցման մասնակիցներին թեկնածուների ցանկ չենք առաջարկել։ Խնդրել ենք ինքնուրույն նշել  առնվազն 3 գործարարի անուն, ովքեր Հայաստանում հաջողության են հասել և դա արել են ազնիվ ճանապարհով, առանց «դաբրոների»։

Այս երկու պայմանները իրոք լուրջ դժվարություն էին ստեղծում պատասխանողների համար։ Շուրջ 20 հոգի ընդհանրապես որևէ մեկի անունը դժվարացան նշել։ Փոխարենը` եղան մարդիկ, ովքեր նշեցին ոչ թե 3, այլ ավելի գործարարների անուններ։

Արդյունքում՝ ցանկը կազմվեց 32 հոգու պատասխանների հիման վրա։

Ինչպե՞ս են գնահատվել գործարարները

Յուրաքանչյուր մասնակցի կողմից ըստ հերթականության առաջին կետում նշված գործարարը ստացել է 3 միավոր, երկրորդ տեղում նշվածը՝ 2 միավոր, 3-րդ կետում նշվածը՝ 1 միավոր։ Այնուհետև բոլոր գործարարների համար առանձին-առանձին հաշվարկվել է միավորների ընդհանուր գումարը։

Օրինակ, «Վիվասել-ՄՏՍ» ընկերության ղեկավար Ռալֆ Յիրիկյանի անունը 3 հոգի նշել են առաջին տեղում, 1 հոգի՝ երկրորդ տեղում, 1 հոգի՝ 3-րդ տեղում։ Արդյունքում՝ Յիրիկյանը ստացել է 12 միավոր (3×3 + 1×2 + 1×1):

Հրապարակման վերջում մենք մանրամասն ներկայացրել ենք, թե հարցման յուրաքանչյուր մասնակիցը ինչպես է պատասխանել հարցին։

Մի կարևոր հարց ևս։ Թույլատրվել է նշել նաև հիմնական գործունեությունը արտերկրում ծավալող հայազգի գործարարներին, եթե նրանք բիզնես (կամ փայաբաժին) ունեն Հայաստանում։

Տեսակետներ կան նաև, որ ցանկում ներկայացված անձանցից ոմանք ոչ թե գործարար են, այլ մենեջեր (վարձու կառավարիչ) կամ սեփականատեր։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ սա ոչ թե փորձագիտական վերլուծություն է, այլ լրագրողական հարցում, որի նպատակը պարզապես ընկալումները վեր հանելն է։ Ու եթե մեդիա դաշտի ընկալման մեջ, ասենք, Ռալֆ Յիրիկյանը կամ Գարեգին Նուշիկյանը ներկայանում են որպես գործարար, ապա մենք պարզապես փոխանցում ենք դա։

 

10 լավագույն գործարարները

Մեր վարկանիշը 23 միավորով գլխավորել է ռուսաստանաբնակ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը։ 7 հոգի առաջին տեղում տվել են նրա անունը, ևս 2 հոգի Վարդանյանի անունը նշել են 2-րդ տեղում։

Վարկանիշի երկրորդ տեղը գրավել է PicsArt հավելվածի հիմնադիր Հովհաննես Ավոյանը՝ 21 միավոր։ Նշենք, որ Ավոյանից բացի` լավագույն տասնյակում է հայտնվել նաև PicsArt-ի մեկ այլ ներկայացուցիչ՝  Արտավազդ Մեհրաբյանը։

Միգուցե ոմանց տարօրինակ թվա, սակայն երրորդ տեղում «Գրանդ Հոլդինգի» հիմնադիր, երջանկահիշատակ Հրանտ Վարդանյանն է։ Մեզ համար անսպասելի էր, սակայն մեծ թվով մասնակիցներ նշում էին Վարդանյանի անունը՝ պարզաբանելով, որ թեպետ վերջինս կենդանի չէ, սակայն նրան համարում են գրագետ և հաջողակ գործարարի վառ օրինակ։

HNGYAK01

4-րդ տեղում «Վիվասել-ՄՏՍ»-ի ղեկավար Ռալֆ Յիրիկյանն է, 5-րդում՝ Menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանը։

Առաջին հնգյակը ներկայացված է գծապատկերում։ Իսկ 5-ից 10-րդ տեղերը գրաված գործարարների անունները ներկայացված են ստորև։

HNGYAK02

Ընդհանուր առմամբ՝ հարցման արդյունքում մեզ մոտ հավաքվեց մոտ 50 գործարարների անուն։ Նրանց ամբողջական ցանկը (առանց տեղերը և միավորները նշելու) նույնպես կներկայացնենք։ Դրանք այն մարդիկ են, ում լրագրողներն ու տնտեսագետները համարում են ամենապարկեշտ և հաջողակ գործարարներ։

Իհարկե, գնահատականները սուբյեկտիվ են, և կարող եք որոշ անունների հետ համաձայն չլինել։ Սակայն ցանկին ծանոթանալը, կարծում ենք, չի խանգարի։

 

Արմեն Մարտիրոսյան
Անտարես
Սամվել Կարապետյան
Տաշիր
Վիգեն Բադալյան
Vivaro, Fast Credit
Ներսես Օհանյան
gg տաքսի
Ավագ Հարությունյան
Մառան
Արա Աղամյան
Տրիադա Ստուդիո
Գարեգին Նուշիկյան
Նուշիկյան ասոցիացիա
Դավիթ Երեմյան
«Պանդոկ Երևան»
Սերգեյ Մաթևոսյան
Լիկվոր
Կարեն Վարդանյան
ԻՏՁՄ
Աշոտ Խաչատրյան
Հայկական ծրագրեր
Վահե Քեուշգուերյան
 «Կարաս» գինիներ
Աշոտ Բաղդասարյան
Երևան Գարեջուր
Սերգեյ Ստեփանյան
Շահումյանի թռչնաֆաբրիկա
Վահագն Պողոսյան
Instigate Design
Ալբերտ Երիցյան
Երիցյան և որդիներ
Ռուբեն Ծատուրյան
Ստատուս Հոլդինգ
Ալեքսան Պետրոսյան
ՄԱՊ
Էմիլ Հարությունյան
Արկոլադ
Խաչատուր Սուքիասյան
ՍԻԼ գրուպ
Արտավազդ Մեհրաբյան
Picsart
Սամվել Գևորգյան
Բիզնեսի աջակցման կենտրոն
Արթուր Ջանիբեկյան
Comedy Club
Րաֆֆի Մխչյան
Արտահանողների միության նախագահ
Արսեն Ղազարյան
Ապավեն
Պատվական Ոսկանյան
Պլաստպոլիմեր
Տիգրան Կարապետյան
Կապիտալ Ասեթ Մենեջմենթ
Կարինե Ղուկասյան
Նարինե Մածուններ
Հայկ Շեկյան
Shtigen արևային ջրատաքացուցիչներ
Արամ Աշուղյան
3A Partners հաշվապահական
Շաքե Հավան
Արթբրիջ
Արթուր Մակարյան
Ալբեդո Գրաֆիքս
Լարիսա Լալայան
ԼՍՈՖԹ
Յուրի Սահակյան
Պոլիսերվ
Անդրանիկ Գրիգորյան
The Club, In Vino ռեստ. ցանցեր
Սիմոն Պողոսյան
Սիգարոն
Սուրեն Բեկիրսկի
ՏՈՍՊ
Շանթ Խնկիկյան
Խնկիկյան Էլեկտրոնիկս
Վարդան Սրմաքեշ
Արմսվիսբանկ
Սամվել Մուրադյան
Հակոբ Հակոբյան
Թուֆենկյան ընկերություն
Րաֆֆի և Հարութ Մեգերյաններ
Մեգերյան Կարպետ

Վերջում, ինչպես և խոստացել էինք, ներկայացնում ենք, թե ով ինչպես է պատասխանել և ում անունն է նշել։ Ցանկության դեպքում կարող եք նաև ինքնուրույն հաշվել յուրաքանչյուր գործարարի միավորը։

GNAHATOXNER