Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի 10 գերխոշոր հարկատուներն ու նրանց վճարած հարկերի փոփոխությունը

Վերադարձ լուրերի բաժին

09:10 , 01 Օգոստոս 2017

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկը՝ ըստ 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում նրանց վճարած հարկերի և տուրքերի։

Մենք առանձնացրել ենք 10 գերխոշոր հարկատուների տվյալները՝ համեմատության մեջ դնելով նույն ընկերությունների կողմից 2016 թվականի առաջին կիսամյակում վճարված հարկերի հետ։

Հանրապետության 10 խոշորագույն հարկատուները միասին այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել 102.8 մլրդ դրամի հարկեր և տուրքեր, ինչը 27.3 մլրդ դրամով կամ 36.2%-ով գերազանցում է նախորդ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշը։

10 գերխոշոր հարկատուներից 7-ը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ավելացրել են հարկերը, 3-ը՝ նվազեցրել։

Գազպրոմ Արմենիան նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ 91.4 մլն դրամով կամ 0.4%-ով նվազեցրել է հարկերը։ Սակայն այդ նվազումը չի ազդել ընկերության դիրքի վրա. գազային մոնոպոլիստը առաջին կիսամյակում մուծած մոտ 24.5 մլրդ դրամի հարկերով շարունակում է մնալ հանրապետության խոշորագույն հարկատուն։

Երկրորդ տեղում Գրանդ Տոբակոն է, որը հարկերն ավելացրել է 2.78 մլրդ դրամով (23.5%-ով) և հասցրել 14.6 մլրդ դրամի։

Հայաստանի էլեկտրական ցանցերը եզրափակում է խոշորագույն հարկատուների եռյակը։ Ընկերությունը վճարել է շուրջ 11.9 մլրդ դրամի հարկեր և տուրքեր, ինչը 2.66 մլրդ դրամով կամ 28.8%-ով ավելի շատ է, քան 2016 թվականի առաջին կիսամյակում մուծված հարկերը։

TOP-TAXPAYERS

Չորրորդ խոշոր հարկատուն Ալեքս Հոլդինգն է։ Նախորդ տարվա վերջին ստեղծված այս ընկերությունը փոխարինել է Ալեքս Գրիգին և պետբյուջե է վճարել 11.3 մլրդ դրամի հարկեր։

Հանրապետության երբեմնի խոշորագույն հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, եռապատկել է հարկերը և 3.09 մլրդ դրամից հասցել 9.7 մլրդ դրամի։

Հանքարդյունաբերական մյուս ընկերությունը՝ Գեոպրոմայնինգ Գոլդը, նույնպես հարկերի տպավորիչ աճ է  գրանցել։ Ընկերությունը կրկնապատկել է հարկերը և 8.16 մլրդ դրամով զբաղեցրել 6-րդ տեղը։

Վառելիքի ներկրմամբ զբաղվող CPS-ը 7-րդն է՝ 6.18 մլրդ դրամ հարկերով։

Հանքարդյունաբերական ոլորտում գործող Թեղուտը 2017-ի հունվար-հունիսին 1.8 մլրդ դրամով ավելի քիչ է վճարել, քան նախորդ տարվա հունվար-հունիսին, և 6 մլրդ դրամով հանգրվանել է 8-րդ տեղում։

101.4 մլն դրամով հարկերը նվազեցրել է նաև Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը (5 մլրդ 347 մլն դրամ)։

Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է ծխախոտի ներկրմամբ զբաղվող Ֆիլիպ Մորիս Արմենիան, որը 1 մլրդ 247 մլն դրամով (32.2%-ով) ավելացրել է հարկերը և հասցրել 5 մլրդ 126 մլն դրամի։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթը մեկնարկել է

Հանրահավաքի մասնակիցները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ երթով Արցախի պողոտայից երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։

Հայաստանի հանքարդյունաբերողներն ու նրանց վճարած հարկերը

Մետաղական հանքարդյունաբերությամբ զբաղվող 10 խոշորագույն ընկերությունները միասին այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել մոտ 55 մլրդ դրամի հարկեր և տուրքեր

Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 100 օր անց՝ 77.2%. օնլայն հարցման արդյունքները

Դատելով արդյունքներից՝ վարչապետը 100 օրվա գործունեությունից հետո պահպանում է չափազանց բարձր վարկանիշը։