Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի և Վրաստանի ֆինանսների նախարարությունների պաշտոնական կայքերի համեմատական վերլուծություն

Վերադարձ լուրերի բաժին

13:36 , 28 Հունիս 2018

Վերջերս հաճախ են խոսում այն մասին, որ ֆիննախում Վարդան Արամյանի օրոք կատարվել են աննախադեպ բարեփոխումներ և նույնիսկ excel-ով չաշխատող այս նախարարությունում այժմ լուրջ տեխնոլոգիական լուծումներ են կատարվել։ Ստուգենք դա կայքի օրինակով՝ դիտելով վեբ էջի հիմնական բնութագրերը մայիս ամսին ու համեմատենք այն, օրինակ, Վրաստանի ֆինանսների նախարարության վեբ էջի հետ։

Այսպես, traffic-ի մասով պատկերը հետևյալն է (semrush.com)`

kayqer1

Այցելությունների և traffic-ի հորիզոնականների թվերը մեր և Վրաստանի ֆինանսների նախարարությունների վեբ էջերում շատ չեն տարբերվում (այն դեպքում, երբ similarweb.com-ի տվյալներով minfin.am_ը մեր երկրի կայքերի շարքում 315-րդ հորիզոնականն է զբաղեցնում մայիսի տվյալներով, իսկ mof.ge-ն՝ իրենց երկրում 1654-րդ), ինչը նաև տրամաբանական է՝ հաշվի առնելով, թե սովորաբար ովքեր են այցելում պետական մարմինների կայքեր, բայց մյուս ցունիշների գծով տարբերությունը ակնհայտ է․ տարբերվող այցելուների թիվը, որը ապահովում է կայքի հետագա տարածումը, մեր դեպքում այցելությունների մոտ ¼-ն է, իսկ Վրաստանի դեպքում ½-ը, յուրաքանյուր այցի ընթացքում այցելվող էջերի քանակը մեր դեպքում 44,41 է, իսկ Վրաստանի դեպքում 7,44, էջում գտնվելու միջին տևողությունը մեր դեպքում 41։38 է, իսկ Վրաստանի դեպքում՝ 08։05։ Վերջին երկու ցունանիշները կարող են սխալմամբ լավ տպավորություն թողնել, ուստի նշենք, որ  էջում երկար մնալը և տարբեր ենթաէջեր այցելելը նաև ահազանգում է, որ այցելուի համար բարդություններ կան անհրաժեշտ ինֆորմացիան գտնելու և որ էջի կառուցվածքը պարզ չէ (սրա հետ կապված խորհուրդ եմ տալիս տեղադրել կայքի քարտեզ և/կամ նվազեցնել կայքի ենթաէջերի ու ներքին հղումների թիվը, որը ինչպես ներքևում կարող եք տեսնել նորմային կրկնակի գերազանցում է), համեմատության համար նշենք նաև, որ օրինակ ՀՀ ԿԲ-ի էջում նշված երկու ցուցանիշները 4,87 և 4։55 են, Գերմանիայի դաշնային ֆինանսների նախարարության դեպքում 2.96 և 02:13, banks.am լրատվականի դեպքում 2,56 և 2։35 և այլն։

Traffic-ի աշխարհագրական բաշխումը դիտելիս հասկանում ենք, որ մեր դեպքում այն խիստ սահմանափակ է (semrush.com)`

kayqer2

Խոսելով traffic-ի աղբյուրների մասին նշենք, որ մեզ մոտ մարդիկ հիմնականում այցելում են ուղղակիորեն ՀՀ ֆինանսների նախարարության էջ՝ արդեն իսկ տեղեկացված մարդիկ, այցելուները շատ քիչ են ներգրավվում սոցիալական կայքերից, իսկ որոնման և հղումների միջոցով ներգրավման ցուցանիշները զգալիորեն զիջում են Վրաստանի գործընկերների ցուցանիշներին (similarweb.com)՝

kayqer3

Կարող ենք արձանագրել, որ մենք ավելի շատ ունենք ներգրավման աղբյուրների դիվերսիֆիկացիայի խնդիր, ուստի խոսենք այն մասին, թե սոցիալական կայքերի և հղումների առումով ինչ պատկեր ունենք։

Կատարված ուսումնասիրության համաձայն երկու երկրների դեպքում էլ հիմանակնում պետական մարմինների կայքեր են և հայրենական դոմեյններ թե՛ որպես հղում անող, թե՛ որպես հղում արվող (մեզ մոտ ամենաշատ հղում արվող կայքը gov.am-ն է, իսկ ամենաշատ հղում անողը՝ gnumner.am-ը, իսկ իրենց դեպքում համապատասխանաբար rs.ge և ehrms.ge), իսկ հղումների քանակական վիճակագրությունը ակնհայտորեն գերազանցում է Վրաստանի դեպքում (lxrmarketplace.com, վերլուծության գործիքը՝ Inbound Link Checker)՝

kayqer4

Սոցիալական կայքերի` որպես traffic-ի աղբյուրի պատկերը հետևյալն է (similarweb.com)՝

kayqer5

Իսկ webgrader-ը ՀՀ ֆիննախի վեբ կայքի սոցիալական մասը գնահատել է 87 տոկոս՝ 0 գնահատելով Pinterest-ում և Linkedin-ում չլինելու հանգամանքը, այն դեպքում, երբ Վրաստանի ֆիննախի սոցիալական կայքերի մասնակցության գնահատականը 93 է (միայն Linkedin-ի գնահատականն է 0)։ Ամփոփելով նշեմ, որ վերլուծության համար կիրառվել են կայքերի վերլուծության բաց գործիքներ, ուստի տվյալները ճշգրիտ չեն, տարբեր գործիքների դեպքում չնչին տարբերվում են միմյանցից (ընդհանուր պատկերը ամեն դեպքում նույնն է) և կարող են որոշ չափով տարբերվել տվյալ կայքերի ներքին հասանելիության տվյալներից։

lxrmarketplace.com, վերլուծության գործիքը՝ Competitor Analysis

kayqer6

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ճռռացողներն ու լոդրերը

«Տեսեք, այսօր որտեղ մենք գնում ենք ՀՀ-ում, մարդիկ հին իներցիայով ասում են՝ դե, աշխատանք լինի՝ աշխատենք։

Կա՞ արդյոք ներգաղթ

2018թ. երրորդ եռամսյակում ունեցել ենք ներգաղթ (պայմանական ասած)՝ 8600-ով ավելի շատ ՀՀ քաղաքացիներ են մուտք գործել Հայաստան, քան ելք արածները։

Ինչու է դանդաղել արդյունաբերության աճը

Օգոստոս և սեպտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության դանդաղումը վերջին շրջանում տնտեսական լրահոսի ամենաբուռն քննարկվող թեման է։