Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի և ՌԴ Սվերդլովսկի մարզի միջև նախանշվել են համագործակցության զարգացման հեռանկարները

Վերադարձ լուրերի բաժին

10:47 , 11 Հուլիս 2019

Եկատերինբուրգում ընթացող Արտադրության և արդյունաբերության գլոբալ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Սվերդլովսկի մարզպետի առաջին տեղակալ Ալեքսեյ Օրլովի հետ։ Կողմերը քննարկել են Սվերդլովսկի մարզի և Հայաստանի միջև համագործակցության զարգացման հեռանկարները: Այդ մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը:

«Շատ ուրախ եմ արձանագրելու, որ Հայաստանի և Սվերդլովսկի մարզի միջև առևտրաշրջանառությունն աճում է: Այս հարաբերությունների հետագա զարգացումն, անշուշտ, կնպաստի մեր միջև համագործակցության խորացմանը, և մենք կկարողանանք օգտագործել ունեցած ներուժը», – ասել է Տիգրան Խաչատրյանը:

photo 10.07  (2)
Տիգրան Խաչատրյանն առաջարկել է կազմակերպել հանդիպում Հայաստանի և Սվերդլովսկի մարզի գործարար համայնքի ներկայացուցիչների համար, ինչպես նաև զարգացնել փոխգործակցությունը զբոսաշրջության ոլորտում:

«Հաշվի առնելով մեր մարզի արտադրական ներուժը և Հայաստանի շուկայի հնարավորությունները՝ մենք զգալի հեռանկարներ ենք տեսնում Սվերդլովսկի և Հայաստանի ձեռնարկությունների փոխշահավետ համագործակցության զարգացման համար, մասնավորապես՝ տրանսպորտի, մեքենաշինության և սարքաշինության ոլորտներում», – նշել է Ալեքսեյ Օրլովը:

Առևտրաշրջանառության ծավալների աճի դրական միտումների պահպանման, համատեղ հումանիտար և գիտատեխնիկական ծրագրերի մշակման և իրականացման նպատակով, Սվերդլովսկի մարզի կառավարությունն առաջարկել է քննարկել երկարամյա համագործակցության վերաբերյալ համաձայնագրի թարմացման ստորագրման հնարավորությունը։

Ընդհանուր գործակցության հիմքերի ամրապնդման տեսանկյունից կողմերը առանձնահատուկ կարևորել են մարզերի միջև կապերի սերտացման անհրաժեշտությունը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵԱՏՀ ներկայացուցիչները Երևանում քննարկել են հարկային քաղաքականության և վարչարարության հարցերը

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև անդամ պետությունների հարկային մարմինների միջև փոխադարձ օգնության, փոխհամագործակցության գործիքների զարգացման հնարավորություններին: