Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի և Կանադայի գիտնականները կհամագործակցեն

Վերադարձ լուրերի բաժին

16:21 , 25 Օգոստոս 2017

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան գիտական կապեր է հաստատել Կանադայի Օնտարիո նահանգի գիտության, հետազոտության և նորամուծության նախարարության հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից, օգոստոսի 24-ին Կանադայի Օնտարիո նահանգի գիտության, հետազոտության և ինովացիայի նախարարության պատվիրակությունը` նախարար Ռեզա Մորիդիի գլխավորությամբ հանդիպել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարության հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Մոսկվայում Կանադայի դեսպանատան աշխատակից Կորին Պետրիսորը:

Հանդիպման ընթացքում նախարար Ռեզա Մորիդին բարձր է գնահատել Հայաստանի գիտական ներուժը և ցանկություն հայտնել ուղիղ գիտական կապեր հաստատել ՀՀ ԳԱԱ-ի գիտական կենտրոնների և Կանադայի Օնտարիո նահանգի գիտական կենտրոնների միջև` համատեղ գիտական հետազոտությունների անցկացման և մասնագետների պատրաստման գործում: Տիկին Կորին Պետրիսորը պատրաստակամություն է հայտնել աջակցելու համագործակցությանը:

UCOM-ն ահազանգում է. ՀԾԿՀ-ն անհավասար պայմաններ է առաջարկում կապի օպերատորներին

«Յուքոմ» ընկերությունն անընդունելի է համարում միևնույն ռեսուրսի օգտագործման թույլտվության համար մեկնարկային գինը մեկ օպերատորի համար սահմանել

Հունվարի 1-ից փոխվելու են առանց մաքսային վճարների ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների արժեքային և բնաիրային չափերը. ՊԵԿ

2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ:

Զինվորականները վարկերի սպասարկման համար կրկնակի անգամ քիչ կվճարեն

Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: