Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի և Իսրայելի ՏՏ ընկերությունները կհամագործակցեն

Վերադարձ լուրերի բաժին

01:10 , 19 Նոյեմբեր 2019

Հայաստանում անցկացված WCIT 2019-ի շրջանակում Հայաստանի և այլ երկրների տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների համագործակցության հեռանկարներն արդեն դառնում են տեսանելի: Աշխարհի ավելի քան 50 երկրներում գրասենյակներ ունեցող TAITRA-ն՝ Թայբեյի արտաքին առևտրի զարգացման խորհուրդը ներկայացուցչություն է բացում Հայաստանում՝ կապելով Հայաստանի և Իսրայելի ՏՏ ոլորտի ընկերություններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին պատմել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը, որը հանդիսանում է հրավիրող կողմը:

«WCIT-ի շրջանակում Հայաստանում էր նաև TAITRA-ի ղեկավարը Ջեյմս Ուանգը: Եվ մենք դեռ այդ օրերին քննարկեցինք Հայաստանում TAITRA-ի գրասենյակի հնարավոր բացման հարցը: Այն խթանում է ասիական ընկերությունների մուտքը միջազգային շուկաներ և հակառակ ուղղությամբ: Դա նաև համագործակցության հարթակ է բիզնեսի համար: Ընկերությունը, տեսնելով Հայաստանի և Իսրայելի ՏՏ ընկերությունների ձեռներեցությունը, նմանություններ է գտել նրանց միջև, և որոշում կայացրել գրասենյակ բացել նաև Հայաստանում, որը կաշխատի հենց երկու ամիս առաջ բացված Իսրայելի գրասենյակի հետ»,-ասել է Եսայանը:

Իսրայելը համարվում է նաև ստարտափերի երկիր, աշխարհում առաջատար դիրք է գրավում ստարտափների քանակով և որակով: Հայաստանում ներկայացուցչություն ունենալը հնարավորություն կտա գրասենյակի հետ համագործակցելով՝ ոչ միայն ծանոթանալ իսրայելական ընկերությունների հետ և համատեղ արտադրանք ստեղծել, այլ նաև այն Հայաստանի համար ուղիղ պատուհան կբացի դեպի ասիական շուկա: Հայաստանում ՏՏ ոլորտի այն ընկերությունները, որոնք ունեն նորարական գաղափարներ և ցանկանում են արտադրություն կազմակերպել, այժմ հաճախ ստիպված են լինում իրենք չարչարվել, փնտրել, գտնել ընկերությունների, որոնք դրանով զբաղվում են: Իսկ TAITRA-ի ներկայության պարագայում ընկերությունները կարող են անմիջականորեն դիմել նրան, որն իր բազայից կներկայացնի ընկերություններին: Այսինքն` հայաստանյան ընկերությունների համար հնարավորություն է ընձեռվում մի քանի ամսվա աշխատանքը կրճատել, բացի այդ իմանալ, որ վստահելի, որակյալ ընկերության հետ են աշխատելու: ԱՏՁՄ անդամ բոլոր ընկերությունները կունենան այդ հարթակից օգտվելու հնարավորություն:

TAITRA-ն Հայաստանում կլինի 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում: TAITRA-ն ներառում է տարեկան մոտ 600 մլրդ դոլար շրջանառությամբ ընկերություններ: 1970-ին հիմնադրված այդ ոչ առևտրային կազմակերպությունն ունի 63 արտասահմանյան մասնաճյուղ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Դարաշրջանի ավարտը Google-ի համար

Google-ի հիմնադիրներ Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը հեռանում են Alphabet ընկերության ղեկավար պաշտոններից:

ԳԾԱՊԱՏԿԵՐՆԵՐ: ՀՀ արտաքին առևտուրը 2019 թ. առաջին կիսամյակին

ՀՀ ԿԲ կիսամյակային հաշվետվությունը ՀՀ ֆինանսական կայունության մասին զեկույցում նշվում է, որ ներմուծման և արտահանման նման զարգացումների պարագայում բարելավվել է առևտրային հաշվեկշիռը՝ կազմելով ՀՆԱ 20.2 %-ը (30.06.2018 թ.` 22.0%-ը):

Ֆիթչի կանխատեսման լուսաբանման հակառակ կողմը կամ ինչ չասվեց հայկական լրատվամիջոցներում

Հայաստանի տնտեսական զարգացման վերաբերյալ Ամերիկյան վարկանշային կազմակերպության կանխատեսման մեջ կարևոր մի նախապայման անտեսվել է Հայաստանի ԶԼՄ-ներում: