Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչ տարիքի են Հայաստանի և ԱՊՀ երկրների վարչապետերը. վարկանիշ

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

16:11 , 27 Հոկտեմբեր 2015

Ի՞նչ տարիք ունեն տարբեր երկրների վարչապետերը։ Այս հարցի պատասխանից, մեծ հաշվով, շատ բան չի կախված։ Այն ընդամենը կարող է անուղղակիորեն ցույց տալ, թե երկրի բարձրագույն պաշտոնների հարցում ի՞նչ դերակատարություն ունեն երիտասարդները՝ տարբեր երկրներում։

Մենք կազմել ենք նախկին ԽՍՀՄ երկրների և Հայաստանին սահմանակից Թուրքիայի վարչապետի տարիքային աղյուսակը։ Վարչապետերի ցանկում ներառել ենք նաև Թուրքմենստանի նախագահ Գուրբանուգլի Բերդիմուխամեդովին, քանի որ այդ երկրում կառավարության ղեկավարը նախագահն է։ Վարչապետի պաշտոն՝ որպես այդպիսին, չունի նաև Իրանը (1989 թվականից սկսած)։

varchapeter16

Գծապատկերն արդեն ամեն ինչ ասում է։ Դրանից երևում է, որ մեր երկու հարևաններից մեկի վարչապետը ամենաերիտասարդն է (Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ 33 տարեկան), մյուսինը՝ ամենատարեցը (Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն՝ 80 տարեկան)։

Հաջորդ հրապարակման մեջ մանրամասն կանդրադառնանք նաև առանձին երկրների կառավարության անդամներին։

Միայն նշենք, որ Հայաստանում վարչապետի և նախարարների միջին տարիքը 53 է։ Ռուսաաստանում այն 51 է, իսկ Վրաստանում՝ 45։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Diaspora bonds. Ինչպե՞ս սփյուռքից ներդրումներ ներգրավել

Հայաստանը` որպես պետություն, նոր ուղիներ/ ֆինանսական գործիքներ ստեղծելու անհրաժեշտություն ունի Սփյուռքի ֆինանսական/ներդրումային ներուժը իրացնելու համար