Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է օգոստոսը

Վերադարձ լուրերի բաժին

Հայաստանի ֆոնդային բորսան b4b.am-ին է փոխանցել օգոստոս ամսին արժեթղթերի շուկայի պատկերը: Այն ունեցել է հետևյալ տեսքը։ Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի ունեցած առաջնային աճուրդների ընթացքում պետական պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 20.5 մլրդ դրամ, որը 109%-ով ավել է նախորդ տարվա օգոստոս ամսվա ցուցանիշներից:

Պետական պարտատոմսերի բորսայական երկրորդային շուկայի առևտրի ծավալը կազմել է 2 մլրդ դրամ, գործարքների միջին ծավալը՝ 47․4 մլն դրամ: Շուկայի ընդհանուր արժեքը (market value) աճել է 31%-ով նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ։

Կորպորատիվ պարտատոմսերի բորսայական երկրորդային շուկայի առևտրի ծավալը կազմել է մոտ 1․7 մլրդ դրամ, կնքվել է 121 գործարք, գործարքների միջին ծավալը կազմել է 13․8 մլն դրամ, շուկայի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 412 մլրդ դրամ՝ շուրջ 140%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Բաժնետոմսերով առևտրի ծավալը կազմել է 7 մլն դրամ, գործարքների միջին ծավալը՝ շուրջ 1․2 մլն դրամ։

ՌԵՊՈ գործարքների առևտրի ծավալն անցել է 1․7 մլրդ դրամի շեմը՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակի առևտրի ծավալը 64%-ով, գործարքների քանակն աճել է 160%-ով, գործարքների միջին ծավալը կազմել է ավելի քան 26․7 մլն դրամ։

Բոլոր տվյալները աղյուսակների և դիագրամների տեսքով կարող եք տեսնել AMX բլոգում։ Հայաստանի ֆոնդային բորսայի շարունակական գործունեությունը երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում կարևոր երաշխիք է Հայաստանի ֆինանսական շուկայի կայունության և բնականոն զարգացման համար։

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին
AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է: Ֆոնդային բորսայի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2020 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրլն 385.2 մլրդ դրամի եկամուտ

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:

15.01.2021: Շաբաթական ամփոփ տվյալներ

2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:

«ՄՈԳՈ»-ից վերադարձման ենթակա գումարների մասին

Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։