Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է հուլիս ամսվա տվյալները

Վերադարձ լուրերի բաժին

Հայաստանի ֆոնդային բորսայում հուլիս ամսին արժեթղթերի շուկան ունեցել է հետևյալ պատկերը։ Հուլիս ամսին Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի ունեցած առաջնային աճուրդների ընթացքում պետական պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 80․8 մլրդ դրամ, որը 46%-ով ավել է նախորդ տարվա հուլիս ամսվա ցուցանիշներից:

Պետական պարտատոմսերի բորսայական երկրորդային շուկայի առևտրի ծավալը կազմել է 1․7 մլրդ դրամ, գործարքների միջին ծավալը՝ 40․8 մլն դրամ: Շուկայի ընդհանուր արժեքը (market value) աճել է 30%-ով նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ։ Բորսայի աճուրդային հարթակում իրականացված կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 215.6 մլն դրամ։

Կորպորատիվ պարտատոմսերի բորսայական երկրորդային շուկայի առևտրի ծավալը կազմել է մոտ 1․6 մլրդ դրամ, կնքվել է 110 գործարք, գործարքների միջին ծավալը կազմել է 14.6 մլն դրամ, շուկայի ընդհանուր արժեքը կազմել է 399 մլրդ դրամ՝ 148%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Բաժնետոմսերով առևտրի ծավալը կազմել է 7 մլն դրամ, գործարքների միջին ծավալը՝ 1․2 մլն դրամ։ ՌԵՊՈ գործարքների առևտրի ծավալը անցել է 3 մլրդ դրամի շեմը՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակի առևտրի ծավալը 437%-ով, գործարքների քանակն աճել է ռեկորդային՝ 527%-ով, գործարքների միջին ծավալը կազմել է ավելի քան 27 մլն դրամ։

Բոլոր տվյալները աղյուսակների և դիագրամների տեսքով կարող եք տեսնել AMX բլոգում։ Հայաստանի ֆոնդային բորսայի շարունակական գործունեությունը երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում կարևոր երաշխիք է Հայաստանի ֆինանսական շուկայի կայունության և բնականոն զարգացման համար։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏՄՊՊՀ-ն հավկիթի շրջանառության ոլորտում ուսումնասիրություն է իրականացնում

Ուսումնասիրության նպատակն է հավկիթի շուկայում արդյունավետ մրցակցային միջավայրի ձևավորումը շուկայում առկա մրցակցային խնդիրների վերհանման և դրանց օպերատիվ ու օպտիմալ լուծման ուղիների բացահայտման միջոցով։

Արցախահայության աջակցության նպատակով այս պահին երկու միջոցառում է հաստատված

Այդ մասին կառավարության նիստում հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Վարչապետը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ

Գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ: