Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի ֆինանսական հատվածը կայուն է, իսկ բանկերը լավ կապիտալիզացված են. ԱՄՀ ներկայացուցիչ

Վերադարձ լուրերի բաժին

19:41 , 07 Մայիս 2018

Հայաստանում գրանցված բողոքի զանգվածային շարժման հետ կապված վերջին իրադարձությունների պատճառով հասարակության շրջանում առաջացել են բազմաթիվ մտավախություններ` կապված երկրի ֆինանսական համակարգի գործունեության կայունության հետ։

Ապրիլի 13–ից հանրապետության տարածքում անցկացվող բողոքի մասշտաբային ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Այս կապակցությամբ ՀՀ կենտրոնական բանկը դիմել է քաղաքացիներին և կոչ արել դրսևորել զսպվածություն և չմատնվել խուճապի, քանի որ Հայաստանի ֆինանսական համակարգը արդյունավետ և կայացած է, իսկ բանկերն ունեն բարձր լիկվիդայնություն։

«Կանխիկի խնդիր համակարգում առկա չէ, պահուստները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակում»,- նշվում է ԿԲ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ԿԲ–ն վերահսկում է իրավիճակը և ունի բավարար գործիքակազմ՝ ՀՀ ֆինանսական համակարգում կայունություն ապահովելու համար:

ՀՀ–ում ԱՄՀ–ի ներկայացուցչությունում ևս հաստատեցին, որ երկրի ֆինանսական հատվածը բավականին հուսալի է։ «Հայաստանի ֆինանսական համակարգը կայուն է: Մենք տեսնում ենք, որ բանկային ոլորտն ապահովված է բավարար կապիտալով և ունի իրացվելիության նշանակալից բուֆերներ, որի շնորհիվ բանկերն ավելի դիմադրողունակ են դառնում տարբեր ցնցումների նկատմամբ»- «ԱՌԿԱ» գործակալությանն ասել է ՀՀ–ում ԱՄՀ–ի մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովան։

Ավելին, նրա խոսքով, ԱՄՀ- ի գնահատումը վկայում է, որ ՀՀ ԿԲ-ի միջազգային պահուստները համարժեք են, իսկ փոխարժեքը մնացել է համեմատաբար կայուն:

«Կարևոր է նշել, որ ՀՀ ԿԲ-ն ինքնուրույն հաստատություն է, որի երկու հիմնական նպատակներից մեկը ֆինանսական կայունության ապահովումն է: ՀՀ ԿԲ-ն վերահսկողության և կարգավորման արդյունավետ գործողություններով հետամուտ է լինում բանկային համակարգի անվտանգության և կայունության ապահովմանը»,- ասաց Ուստյուգովան` հիշեցնելով, որ Հայաստանի բանկային համակարգն ունի տատանողական ժամանակաշրջաններ հաղթահարելու հաջողված փորձառություն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետական եկամուտների կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է պահպանել մաքսային ընթացակարգերը

Բագրատաշենի սահմանային անցակետում Թուրքիայից ներկրումներ իրականացնող մի խումբ տնտեսվարողներ հրաժարվել են օրենդրությամբ սահմանված կարգով մաքսազերծել ներկրված բեռների մի մասը

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է մեծացնել Հայաստանում ներդրումների ծավալները

Աշոտ Հակոբյանը մայիսի 25-ին ընդունել է Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեին

«Լիդիան Արմենիան» ողջունում է հանքարդյունաբերության ոլորտում բարեփոխումների կոչը

«Լիդիան Արմենիան» համաձայն է ՀՀ Կառավարության այն հայտարարության հետ, որ բոլոր հանքարդյունաբերական ընկերությունները պետք է համապատասխանեն բնապահպանական չափանիշներին