Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի ֆինանսական համակարգը պահպանել է կայունությունը և արձանագրել աճի ցուցանիշներ

Վերադարձ լուրերի բաժին

21:39 , 11 Հունիս 2019

Այսօր հրապարակվել է «Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2018 թ.» տարեկան պարբերականը: Այդ մասին հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

Ֆինանսական համակարգի կապիտալացվածության ու իրացվելիության բարձր ցուցանիշները 2018 թ. ընթացքում պահպանվել են: Ֆինանսական համակարգն արձանագրել է գործունեության ծավալային աճ: Տարվա ընթացքում համակարգն ապահովել է շահույթ: Ֆինանսական միջնորդությունը խորացել է՝ հիմնականում առևտրային բանկերի կողմից տնտեսության վարկավորման ծավալների աճի շնորհիվ:

□ ՀՀ տնտեսական աճի պայմաններում բանկերը շարունակել են ցուցաբերել վարկային և ներդրումային ակտիվություն՝ զուգահեռ թուլացնելով վարկավորման պայմանները: Վարկավորման աճին նպաստել է նաև տարվա ընթացքում մեղմ դրամավարկային պայմանների պահպանումը:

□ ՀՀ գործընկեր երկրներում մակրոտնտեսական զարգացումները և աճող անորոշությունները դեռևս անբարենպաստ են ՀՀ արտահանման ու գործոնային եկամուտների միտումների համար։

□ ՀՀ ԿԲ կողմից իրականացված սթրես-թեստերի արդյունքների համաձայն՝ ՀՀ բանկային համակարգը բավարար իրացվելի և կապիտալացված է, ունակ կլանելու ռիսկերից բխող հավանական կորուստները և ապահովելու բանկային գործունեության անընդհատությունը:

□ Բանկային վերահսկողության բազելյան կոմիտեի կողմից մշակված Բազել 3-ի պահանջների ներդրման շրջանակում ՀՀ կենտրոնական բանկը մշակել և ընդունել է
«Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման» կարգը, որը ուժի մեջ է մտել 2019 թ. ապրիլից: Կարգի ընդունումը նպատակաուղղված է իրականացվող մակրոպրուդենցիալ քաղաքականության գործիքակազմի ձևավորմանը և քաղաքականության արդյունավետության բարձրացմանը:

□ 2018 թ-ին Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվել է Հայաստանի ֆինանսական հատվածի գնահատման ծրագիր (FSAP)։ Ծրագրի արդյունքներով՝ ԱՄՀ գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն, իսկ բանկային վերահսկողության բազելյան հիմնարար սկզբունքներին համապատասխանությունը՝ բարձր՝ 97% (2012 թ.՝ 93%, իսկ 2005 թ.՝ 67%): Զեկույցի համաձայն՝ ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, իսկ ճկունությունը՝ աճել, ինչը ֆինանսական համակարգի գործունեության անընդհատության պահպանման երաշխիք է:Fin stab report 2018 11.06.2019_Page_2-640

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2020 թ-ին նվազագույն կենսաթոշակը միջինում կավելանա ևս 10 տոկոսով

2019-ի հունվարի 1-ից 40%-ով բարձրացել է նվազագույն կենսաթոշակը՝ կազմելով 25500 դրամ։

Արտակ Քամալյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի նիստին

ՌԴ գյուղնախարարի տեղակալ Ջամբուլաթ Խատուովի խոսքով` գյուղատնտեսական արդիական օրակարգի համատեղ քննարկումը կնպաստի համագործակցության հետագա խորացմանը:

13.12.2019: Շաբաթական ամփոփ տվյալներ Կենտրոնական բանկից:

Դեկտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 73.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 42.9 մլն ԱՄՆ դոլար: