Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի օրգանական մեղրն իր սպառողին է գտել ԵԱՏՄ-ում, Չինաստանում, ԱՄԷ- ում և ԵՄ-ում

Վերադարձ լուրերի բաժին

23:19 , 19 Դեկտեմբեր 2017

Հայաստանում օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվում է 86 արտադրող, կան նաև մի քանի կազմակերպություններ, որոնք անցումային շրջանում են, որը սովորաբար տևում է երեք տարի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:

Արտադրողների թիվը հնարավոր է եղել կրկնապատկել Եվրամիության և Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող օրգանական գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակում: «Բավականին հետաքրքրություն կա հայկական օրգանական ապրանքների նկատմամբ, բայց արտահանման կազմակերպման հիմնական խնդիրը կապված է արտադրական ծավալների ապահովման հետ»,-ասել է փոխնախարարը:

Նա նշել է, որ կենդանական ծագման օրգանական ապրանքներից Հայաստանն այսօր արտահանում է մեղր և խեցգետին: Մեղրի արտահանման աշխարհագրությունը լայն է` ԵԱՏՄ, հիմնականում` Ռուսաստան, Չինաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ և ԵՄ երկրներ:

Արմեն Հարությունյանի խոսքով` օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանի համար առաջնահերթություն է, ներկայում մշակվում է կանաչ գյուղատնտեսության ծրագիրը, այն մեկնարկելու է 2019-ին: «Դրա շրջանակներում բավականին մեծ ռեսուրս ենք ներդնելու օրգանական արտադրողներին խթանելու համար: Մեր արտադրողները պետք է իմանան, որ, մասնավորապես եվրոպական շուկայում օրգանիկ արտադրանքի պահանջարկը շատ բարձր է»,-ասել է փոխնախարարը` հավելելով, որ բանակցում ենք շուրջ 5 միլիոն եվրոյի ֆինանսավորման շուրջ` օրգանական գյուղատնտեսության զարգացման նպատակով:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Կառավարության հռչակած առաջնահերթությունների գծով Կոտայքի մարզում զարգացում կա»,- վարչապետ

Նիկոլ Փաշինյանն ամփոփել է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» համաժողովը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Արմավիրցի գործարարը թղթի թափոններից ջերմոցների համար բաժակներ է արտադրում

Խաչատուր Սարգսյանն արդեն սկսել է սածիլների համար էկոբաժակների արտադրությունը: մնում է լուծել ՀԴՄ ունենալու հարցն ու դուրս գալ շուկա: