Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 10.4 տոկոսով

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

17:54 , 05 Մայիս 2018

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 737 861 մարդ, որը 10.4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

Ընթացիկ տարվա ապրիլ ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 212 782 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 12.9 տոկոսով:

2018 թվականի ապրիլ ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 200 712 մարդ՝ 9.6 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա ապրիլ ամսվա ցուցանիշը:

2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին, 2017 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 6.8 տոկոս աճ:

2018 թվականի ապրիլ ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 12 070 մարդ: 2017 թվականի նույն ամսին ուղևորահոսքը կազմել է 5283 մարդ:

«Շիրակ» օդանավակայանում 2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ուղևորահոսքը կազմել է 44 025 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 19 189 մարդ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արա Վարդանյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում կլինի ևս 3 տարի

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում Արա Վարդանյանն ընտրվեց ևս 3 տարի ժամկետով:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՀՀ-ում  ԵԶԲ ներկայացուցչության տնօրենին

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՀՀ-ում Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանին:

ՊԵԿ-ը սպառողներին հորդորում է ստուգել ՀԴՄ-ների հավաստիությունը

Կանխիկ գործարքների դեպքում ՊԵԿ-ը սպառողներին հորդորում է ստուգել ՀԴՄ-ների հավաստիությունը