Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի ՏՏ ոլորտի պատկերն ու հեռանկարները՝ ըստ KMPG-ի (ինֆոգրաֆիկա)

Վերադարձ լուրերի բաժին

19:57 , 25 Մարտ 2017

«Մեծ Քառյակի» (Big Four) անդամ KPMG հեղինակավոր խորհրդատվական ընկերության կողմից մշակվել է “Great country, Smart opportunities” ձեռնարկը, որը ներկայացնում է ամբողջական տեղեկատվություն Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի վերաբերյալ` շեշտադրելով Հայաստանի մրցակցային առավելությունները և իրականացվող բարեփոխումները:

Ձեռնարկում առանձնահատուկ ուշադրություն է հատկացված Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտին։

B4B.am-ը թարգմանաբար ներկայացնում է Հայաստանի ՏՏ ոլորտի պատկերն ու հեռանկարները՝ ըստ KMPG-ի։

* * *

ՏՏ ոլորտը Հայաստանի ամենադինամիկ զարգացող ուղղություններից մեկն է։ Լինելով ԽՍՀՄ գլխավոր կենտրոնը՝ ծրագրային ապահովման, արդյունաբերական համակարգչագիտության, էլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների արտադրության գծով, Հայաստանը պահպանել է տեխնոլոգիական զարգացման իր հսկայական պոտենցիալը և շարունակում է մնալ ՏՏ ոլորտի տարածաշրջանային առաջատար։

Հայաստանն ունի գրավիչ տեխնոլոգիական շուկա՝ մեծ պոտենցիալով, մրցունակ աշխատուժով և այնպիսի բիզնես միջավայրով, որը մեծ հնարավորություններ է առաջարկում ինչպես վաղուց հիմնադրված ընկերություններին, այնպես էլ ստարտափերին և ներդրողներին։

IT01

2011-2016 թվականներին ՏՏ ոլորտի արտադրանքը եռակի աճել է՝ 2016 թվականին գերազանցելով 500 մլն դոլարը։ Նույն ժամանակահատվածում ՏՏ ոլորտի կշիռը ՀՆԱ-ում 1.4%-ից հասել է 4.7%-ի։

2018 թվականին Կառավարությունը իր առջև նպատակ է դրել ՏՏ ոլորտի արտադրանքի ծավալը հասցնել 1 միլիարդ դոլարի։

IT02

2016 թվականին Հայաստանում գործում էին ՏՏ ոլորտի 550 ընկերություններ։ Ընկերությունների թիվը 2011-ի համեմատ աճել է 110%-ով։

Ընկերությունների մեծ մասը տեղական են, և նրանց բաժին է ընկնում ոլորտի արտադրանքի 63%-ը։ Մնացած 37%-ը բաժին է ընկնում օտարերկրյա ընկերությունների հայաստանյան մասնաճյուղերին։

ՀՀ Կառավարությունը մտադիր է 2018 թվականին ՏՏ ոլորտի ընկերությունների թիվը հասցնել 1000-ի։

IT03

2015 թվականին ՏՏ ոլորտն ապահովում էր 7000 աշխատատեղ (ընդհանուր զբաղվածության 0.7%-ը), ինչը 2 անգամ բարձր է 2011-ի ցուցանիշից։

2018 թվականին կառավարությունը մտադիր է ՏՏ ոլորտի աշխատողների թիվը հասցնել 20 հազարի։

IT04

Հայաստանյան ՏՏ ոլորտի ընկերությունների մեծ մասը մասնագիտացված են ծրագրային ապահովման ոլորտում։

Հայաստանյան ՏՏ ընկերությունների արտադրանքը համապատասխանում է միջազգային ամենաբարձր չափանիշներին՝ այդպիսով մեծացնելով արտահանման հնարավորությունները։

2015 թվականին ՏՏ ոլորտի արտադրանքի արտահանման ծավալները զգալիորեն աճել են և հասել 214.4 մլն դոլարի (ՏՏ ոլորտի ընդհանուր արտադրանքի կեսը)։

Կառավարության թիրախն է՝ 2018 թվականին ՏՏ ոլորտի արտահանման ծավալը հասցնել 700 մլն դոլարի։

Արտահման մեջ գերիշխող են այն օտարերկրյա ընկերությունների հայաստանյան մասնաճյուղերը. նրանց բաժին է ընկնում ՏՏ արտահանման 76%-ը։

Արտահանման հիմնական ուղղություններն են ԱՄՆ-ը, Կանադան և եվրոպական երկրները։

IT05

Աշխատուժը Հայաստանի ՏՏ ոլորտի ամենակարևոր հարաբերական առավելություններից մեկն է։ ՏՏ ոլորտում աշխատանքի արտադրողականությունը շատ ավելի բարձր է, քան մյուս ոլորտներում՝ մոտ 40 հազար ԱՄՆ դոլար՝ 1 աշխատողի հաշվով։ Սա բարենպաստ ներդրումային միջավայր է ստեղծում ՏՏ ոլորտի մեծ ընկերությունների ներգրավման համար։

ՀՀ Կառավարությունը պլանավորում է արտադրողականությունը ՏՏ ոլորտում հասցնել 50 հազար ԱՄՆ դոլարի։

IT06

Նրանք Հայաստանում են

Վերջին տարիներին Հայաստանի ՏՏ ոլորտում միջազգային ընկերությունների կողմից կատարված ներդրումներն ու ձեռքբերումները վկայում են այն մասին, որ Հայաստանը գլոբալ խաղացողների համար նախընտրելի ուղղություն է։ Հայաստանում գործող միջազգային ընկերությունների թվում են՝

— Synopsis Inc.,

— National Instruments,

— VM ware,

— Oracle,

— Mentor Graphics,

— Microsoft Corporation,

— IBM;

— Monitis (GFI):

Հայաստանը բարենպաստ բիզնես միջավայր է առաջարկում նաև ստարտափերին. նրանք օգտվում են հարկային և այլ արտոնություններից։

Վերջին մի քանի տարիներին գրանցվել է ՏՏ ոլորտի ստարտափերի կտրուկ աճ։ Նրանցից ոմանք արդեն համաշխարհային ճանաչում ունեն, մյուսները մեծ պահանջարկ ունեն տեղական շուկայում։

— PicsArt,

— Joomag,

— Shadowmatic,

— SoloLearn,

— Teamable,

— Codefights,

— LinguaCode,

— GG Taxi,

— SALTR,

— Zangi,

— Trughly:

Սա տեղական հաջողակ ընկերությունների ոչ ամբողջական ցանկն էր։ Միևնույն ժամանակ, Հայաստանում նոր ստարտափային գաղափարների զարգացման մեծ պոտենցիալ և նախադրյալներ կան։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սեպտեմբերյան տնտեսական ակտիվության աճը ավելի մոտեցավ զրոյին

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հունվար-սեպտեմբերի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։

ԱԺ-ում մեկնարկել է արտահերթ նիստը. քննարկվելու է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը. ՈՒՂԻՂ

ՀՀ ազգային ժողովում կառավարության նախաձեռնությամբ մեկնարկել է արտահերթ նիստը:

Հայաստանի բանկերն այս տարի ռեկորդային շահույթ են գեներացնում (գծապատկեր)

2018 թվականի հունվար-սեպտեմբերին 17 բանկերը միասին գեներացրել են ավելի քան 51 մլրդ դրամ զուտ շահույթ