Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի ՏՏ ոլորտը առաջին եռամսյակում 60%-անոց աճ է գրանցել

Վերադարձ լուրերի բաժին

09:09 , 27 Հուլիս 2017

ՀՀ հեռահաղորդակցության և տեղեկատվատվական ոլորտի հասույթը 2017 թվականի առաջին եռամսյակում կազմել է 60.6 մլրդ դրամ` 2016 թվականի 53 մլրդ դրամի դիմաց։ ՏՀՏ ոլորտն, այսպիսով, եռամսյակային կտրվածքով աճել է 15.5%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։

ՏՀՏ ոլորտի 15.5%-անոց աճը վատ ցուցանիշ չէ՝ մանավանդ եթե նկատի ունենանք, որ 2016 թվականին ոլորտի աճը ընդամենը 1.1%-էր, իսկ դրանից առաջ՝ 2014 և 2015 թվականներին, անկում էր գրանցվել։

Սակայն ամեն ինչ այդքան միանշանակ չէ։ Պատկերն ավելի պարզ է դառնում և հետաքրքրանում, երբ դիտարկում ենք ՏՀՏ ոլորտի թվերն առանձին՝ հեռահաղորդակցության ոլորտի ցուցանիշները և տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցանիշները։

Ինչպես տեսնում եք գծապատկերում՝ միայն հեռահաղորդակցության ոլորտի ծավալը այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 31.9 մլրդ դրամ՝ 2016 թվականի առաջին եռամսյակի 35.1 մլրդ դրամի դիմաց։ Այսինքն, հեռահաղորդակցության ոլորտը անկում է ապրել 9.1%-ով (ծավալը կրճատվել է 3.2 մլրդ դրամով)։

ՏՀՏ ոլորտի ցուցանիշները 2016 և 2017 թվականների առաջին եռամսյակներում (մլն դրամ)

tht

Տեղեկատվական տեխնոլոգիաները՝ հակառակը՝ շեշտակի աճ են գրանցել։ ՏՏ-ի ծավալը նախորդ տարվա առաջին եռամսյակի 17.9 մլրդ դրամից հասել է 28.7 մլրդ դրամի։

Այսինքն՝ ՏՏ ոլորտի ծավալը աճել է 10.8 մլրդ դրամով կամ 60%-ով։ 60%-անոց աճը արդեն բավականին տպավորիչ ցուցանիշ է։ Փաստորեն, տեղեկատվական տեխնոլոգիաներն այնքան արագ են աճել, որ կարողացել են կոմպենսացնել բջջային կապի ծառայությունների հասույթի նվազումն ու ընդհանուր ՏՀՏ ոլորտի համար աճ ապահովել։

Հեռահաղորդակցության ոլորտի նվազման և տեղեկատվական տեխնոլոգիաների աճի արդյունքում դրանց տեսակարար կշիռները ՏՀՏ-ի մեջ գրեթե հավասարվել են։ Մինչդեռ հիշեցնենք, որ ՏՏ ոլորտի կշիռը նախորդ տարի 40% էր, իսկ 2012 թվականին՝ 22-23%։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Forbes-ը անդրադարձել է Հայաստանի վարչապետի ընտանիքին պատկանող Kerbedanz ժամացույցներին

2008 թվականին հիմնադրված այս ընկերությունը տարեկան թողարկում է մինչև 100 հատ ինքնատիպ ժամացույցներ, որոնցից շատերի գները արտահայտվում են յոթանիշ թվերով

Ստորագրվել է ՀՀ և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Նախաստորագրվել է ՀՀ և ԵՄ միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵՄ Եվրոպական հանձնաժողովի շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության ավիացիոն համաձայնագրերի վարչության ղեկավար Կառլոս Բերմեջո Ակոստայի ներկայությամբ նոյեմբերի 24–ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և ԵՀ շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության կողմից գլխավոր բանակցող Կլաուս Գեյլը նախաստորագրել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին […]