Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի տնտեսությունը կկարողանա շահել կորոնատնտեսական ճգնաժամից. տնտեսագետ

Վերադարձ լուրերի բաժին

17:15 , 29 Օգոստոս 2020

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագիտության պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը հույս ունի, որ կորոնավիրուսի առաջացրած տնտեսական ճգնաժամը աղետ լինելուց բացի, կարող է ՀՀ տնտեսությունն ավելի դինամիկ զարգացնելու շանս հանդիսանալ: Մանասերյանն այս մասին ասաց «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ընթացքում, ներկայացնելով 2020թ. առաջին կիսամյակում տնտեսության արձանագրած ցուցանիշները:

«Միջազգային Fitch Ratings ռեյտինգային գործակալությունը Հայաստանի երկարաժամկետ ռեյտինգների կանխատեսումը «կայուն»-ից «բացասական» է դարձրել: Այս պայմաններում պահպանել տնտեսական կայունությունը, նույնպես լուրջ ձեռքբերում կլինի: Մենք հույս ունենք, որ համավարակը, որը դիտվում է, որպես «կորոնատնտեսական ճգնաժամ», աղետ լինելուց բացի, կարող է ՀՀ-ի համար լավ շանս հանդիսանալ ավելի դինամիկ զարգացնելու իր տնտեսությունը, եթե մեզ հաջողվի տարանջատել բացասական ազդեցությունները, որ գալիս են համավարակից, ներքին տնտեսական խնդիրներից»,- ասաց Մանասերյանը:

Տնտեսագետը նշեց, որ չնայած այս տարվա առաջին կիսամյակի տնտեսական ցուցանիշների մեծ մասը բացասական են, Եվրասիական տնտեսական միության առանձին երկրների հետ ապրանքաշրջանառության մեջ Հայաստանը պահպանում է բավական շոշափելի ծավալներ, որը կարելի է Հայաստանի համար ձեռքբերում համարել:

Թաթուլ Մանասերյանը նշեց, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով տնտեսության տարբեր ոլորտների վրա դրված սահմանափակումների հանվելուց հետո, ծառայության և որոշ այլ ոլորտներում Հայաստանը կունենա որոշակի տնտեսական աշխուժություն:

Արմենպրես

Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ ներքին շուկաների պաշտպանության ընդհանուր մոտեցման մշակումը. Նիկոլ Փաշինյան

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին:

Ավինյանը ներկայացրել է կորոնավիրուսի հետևանքների վերացման և տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնմանն ուղղված գործողությունները

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Կառավարության նիստում ներկայացրեց «Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների նախնական պլանը հաստատելու մասին» որոշման նախագիծը:

ԵՄ-ն տրամադրում է ավելի քան 35 մլն. եվրոյի դրամաշնորհ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքների չեզոքացմանը

ԵՄ-ի արձագանքը բխում է «Team Europe» մոտեցումից , որի նպատակն է փրկել կյանքեր` այս համաճարակի դիմակայմանն ուղղված արագ և նպատակային աջակցություն ցուցաբերելով մեր գործընկերներին։