Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի տնտեսական զարգացման գլխավոր խոչընդոտներից մեկը ցածր արտադրողականությունն է (տեսանյութ)

Վերադարձ լուրերի բաժին

13:52 , 21 Նոյեմբեր 2018

Մրցունակ մասնավոր հատված ունենալու համար կազմակերպությունները պետք է անցնեն երկար ճանապարհ։ Այս մասին երեկ հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը։  Ցածր արտադրողականությունը, ըստ Տ. Խաչատրյանի, Հայաստանի զարգացման գլխավոր խոչընդոտներից մեկն է։

Նախարարի պաշտոնակատարը նաև որոշ համեմատականներ է անցկացրել զարգացած երկրների հետ, որպեսզի պարզ դառնա, թե որքան ցածր է արտադրողականությունը ՀՀ-ում։

«2017 թվականին մեկ զբաղված մարդը Հայաստանում արտադրել է մոտավորապես 5.5 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՆԱ (համախառն ներքին արդյունք)։ Այդ ցուցանիշը զարգացած եվրոպական երկրներում կազմում է մոտ 80 եվրո, ԱՄՆ-ում՝ 60-65 դոլար»,- ասել է Տիգրան Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Պետք է մինչև վերջ գնանք ճշմարտության հետևից և լինենք ազնիվ». ՀՀ վարչապետը` Ամուլսարի մասին

«Ես երբեք չեմ դրել հանքը բացելու կամ չբացելու խնդիր»,- Նիկոլ Փաշինյան:

Սոցիալական առաջընթացով Հայաստանն առաջ է անցել Ռուսաստանից և Ադրբեջանից

Մեր երկիրը միևնույն խմբում է գտնվում Ռումինիայի, Խորվաթիայի, Վրաստանի և Լեհաստանի հետ: Ենթախմբերից մի քանիսի ցուցանիշով Հայաստանն առաջին տեղում է: