Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշները՝ 1991-2015թթ.

Վերադարձ լուրերի բաժին

18:15 , 27 Նոյեմբեր 2016

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 26-ին ՀՀԿ 16-րդ համագումարին իր  հաշվետու զեկույցի մի զգալի մասը նվիրեց ՀՀ տնտեսական զարգացումներին:

Մասնավորապես, տնտեսական աճի մասով երկրի նախագահն ասաց. «2007-2015 թվականներին Հայաստանն ապահովել է 29.3 տոկոս իրական տնտեսական աճ, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականներով՝ 32 տոկոս աճ, մինչդեռ նույն ԱՄՀ տվյալներով Եվրոպայում այդ ժամանակահատվածում արձանագրվել է 8.9 տոկոս աճ (ընդ որում՝ Արևմտյան Եվրոպայում՝ 5.7 տոկոս աճ, Արևելյան Եվրոպայում՝ 17.2 տոկոս աճ), իսկ ԱՊՀ-ում՝ 22.4 տոկոս աճ։ Հայաստանը վերջին 9 տարիներին շարունակել է զարգանալ` միաժամանակ դիմագրավելով այնպիսի տնտեսական ցնցումների, որոնք երբեմն համեմատվում են նախորդ դարի երեսնականների մեծ դեպրեսիայի հետ»։

Քանի որ այս գնահատականները բուռն քննարկման առարկա են դարձել ֆեյսբուքում, ներկայացնում ենք ՀՀ տնտեսության իրական աճի ինդեքսները 1991-2015 թվականների համար՝ ըստ Համաշխարհային բանկի։

Ցանկության դեպքում, կարող եք սկզբնաղբյուրից ինքնուրույն հաշվել կուտակային աճը ձեր նախընտրած ժամանակահատվածի համար և համեմատել ձեր նախընտրած երկրի կամ տարածաշրջանի հետ։

Հայաստան

 

Հայաստան, Աշխարհ, Եվրոպա և Կենտրոնական ասիա

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տարեսկզբին մեկնարկված ծրագրի ընթացքը՝ գործընկերների ուշադրության կենտրոնում

Տարեսկզբին հայտարարված՝ 37 ընտանիքի փոխարեն, ընթացիկ տարում տան հետ կապված՝ կառուցման կամ վերանորոգման խնդիրները կհաղթահարի 88 ընտանիք:

Աջակացություն Շիրակի և Լոռու մարզերին

Հավատարիմ մնալով կորպորատիվ-սոցիալական պատասխանատվության սկզբունքներին՝ ՀԲՄ–ն բանկերի հետ համատեղ իրականացրեց աջակցության ծրագրեր Շիրակի և Լոռու մարզերում։