Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները վատթարացել են

Վերադարձ լուրերի բաժին

11:51 , 16 Սեպտեմբեր 2020

Ասիական զարգացման բանկի նոր կանխատեսման համաձայն՝ 2020թ.-ին Հայաստանի համախառն ներքին արդյունքը կգրանցի 4 տոկոս անկում՝ հունիսին կանխատեսված 3.5 տոկոս անկման փոխարեն: Այս մասին EconoMood-ը տեղեկանում է Ասիական զարգացման բանկի հրապարակած նոր զեկույցից:

ԱԶԲ-ն վատթարացրել է ՀՆԱ կանխատեսումները նաև Ադրբեջանի համար՝ 4.3 տոկոս անկում 0.1 տոկոսի փոխարեն, Ղազախստանի համար՝ 3.2 տոկոս անկում 1.2 տոկոսի փոխարեն և թողել նույնը Վրաստանի համար՝ 5 տոկոս անկում:

Կենտրոնական Ասիայի երկրներում, ըստ ԱԶԲ կանխատեսումների, գնաճը 2020թ.-ին ամենացածրը լինելու է Հայաստանում՝ 1.4 տոկոս, իսկ ամենաբարձրը Ուզբեկստանում՝ 13 տոկոս:

Զեկույցում մասնավորապես նշված է, որ համավարակի պատճառով Հայաստանում տնտեսական աճը 2019թ-ի առաջին կիսամյակում գրանցված 7 տոկոսից 2020թ.-ի նույն ժամանակահատվածում նվազել է 5.7 տոկոսով: Գյուղատնտեսությունը աճել է ընդամենը 1.8 տոկոսով, իսկ արդյունաբերությունը (առանց շինարարության) գրանցել է 2 տոկոս անկում: Մարտի կեսից մինչև մայիսի կեսը տևած լոքդաունի արդյունքում հետաձգվել են մի շարք ներդրումային նախագծեր, ինչի արդյունքում շինարարության ոլորտում գրանցվել է 30.4 տոկոս անկում: Գրեթե բոլոր ոլորտներում ծառայությունները գրանցել են մոտ 4.4 տոկոս անկում: Մյուս կողմից մասնավոր սպառումը նվազել է 9.5 տոկոսով, իսկ պետական սպառումը աճել է 14.2 տոկոսով՝ պայմանավորված Կառավարության ընթացիկ ծախսերի ավելացմամբ: Ներդրումները նվազել են 30.7 տոկոսով:

2020թ.-ին ֆիսկալ քաղաքականությունը եղել է ընդլայնվող. մեծ հատկացումներ են արվել առողջապահությանը, սոցիալական ոլորտին և տնտեսական աջակցություններին: Կորոնավիրուսի դեմ պայքարելու համար Կառավարությունը տրամադրել է ՀՆԱ-ի 2.3 տոկոսի չափ աջակցություն, որը ցածր եկամուտների հետ զուգահեռ հանգեցրել է բյուջեի դիֆիցիտի խորացման նոր կանխատեսումների՝ ՀՆԱ-ի 2.3 տոկսից փոխարեն 5.6 տոկոս:

2021թ.-ի համար կանխատեսվում է, որ ՀՀ տնտեության աճը կկազմի 3.5 տոկոս, նախկինում կանխատեսված 4.5 տոկոսի փոխարեն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տեսանյութ: Օտարերկրյա ներդրումները ներկա իշխանության աքիլեսյան գարշապարն են

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված:

Հայաստանի ցուցանիշները համադրելի են համաշխարհային տնտեսական զարգացումներին

Մամուլում պարբերաբար շրջանառվում է այն թեզը, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրված 13.7 տոկոս ՀՆԱ անկումը պայմանավորված է համավարակի բացասական հետևանքները չեզոքացնելու աջակցության ծրագրերի ոչ արդյունավետությամբ:

Թուրքիայի գազային «ընկերությունը» Ռուսաստանի հետ

Թուրքիան, գրեթե ամբողջությամբ, հրաժարվել է ռուսական գազից: