Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումներն ավելի կայուն են, քան հարևաններինը»,- Համաշխարհային բանկ

Վերադարձ լուրերի բաժին

Համաշխարհային բանկի 2020 թվականի Գլոբալ տնտեսական հեռանկարներ (GEP) հունվարյան զեկույցի համաձայն` Հայաստանում տնտեսական աճի կանխատեսումները կայուն են: Զեկույցը հրապարակվել է կառույցի կայքում: «Գլոբալ տնտեսական հեռանկարներ 2020 թվականի զեկույցի համաձայն ՝ թեև տնտեսական աճի տեմպերը Հարավային Կովկասում նվազման միտում ունեն, սակայն Հայաստանի աճի կանխատեսումները կայուն են կրում` ի տարբերություն հարևան երկրների: 2020-ի համար կանխատեսվում է 5.1%, 2021 և 2022-ին՝ 5.2%»,- նշել են զեկույցի հեղինակները:

Ըստ փաստաթղթի` Հայաստանում մասնավոր սպառումը, արդյունաբերական հզոր գործունեությունը և օգտակար հանածոների արդյունահանման վերականգնումը նպաստեցին Հարավային Կովկասում տնտեսական աճի արագացմանը` հասցնելով մոտ 3,7 տոկոսի:

Գլոբալ տնտեսական զեկույցի համաձայն` 2019 թվականին Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում տնտեսական աճը վերջին երեք տարվա ամենացածր ցուցանիշն է գրանցել` 2%: Պատճառը 2018 թվականին ֆինանսական շուկայում լուրջ ցնցումների ազդեցության պատճառով Թուրքիայում տնտեսական ակտիվության կտրուկ անկումն է, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում նավթի պահանջարկի և արդյունահանման ցածր մակարդակը:

«Արդյունաբերության ոլորտի ակտիվության անկման և ներդրումների հոսքի դանդաղ տեմպի պայմաններում տարածաշրջանում արտահանման աճը ցածր է եղել: Ակնկալվում է, որ 2020 թվականին տարածաշրջանում տնտեսական աճը կհասնի մինչև 2,6 տոկոս ՝ պայմանավորված հիմնական ապրանքատեսակների գների կայունացմամբ, եվրոգոտու տնտեսական աճով, ինչպես նաև Թուրքիայում`մինչև 3%, և Ռուսաստանում`մինչև 1.6 տոկոս, տնտեսական աճի վերականգնմամբ: Ակնկալվում է, որ Ռուսաստանում ազգային նախագծերը, այդ թվում՝ ներդրումները, ենթակառուցվածքներում և մարդկային կապիտալում, խթան կհաղորդեն այդ աճին: Ադրբեջանի տնտեսական աճը 2020 թ. կլինի՝ 2,3%, Վրաստանինը՝ 4,3%:»,- նշված է զեկույցում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ձեր տանը գտնվող ամենօրյա օգտագործման սարքը, որն ամեն տարի ամբողջ աշխարհում սպանում է հարյուրավոր մարդկանց

Երբ մտածում եք առարկաների մասին, որոնք կարող են սպանել Ձեզ, գրեթե անհնար է, որ առաջինը ցուցակում լինի հեռախոսը: Վիճակագրությունը, սակայն, հուսադրող չէ: Սպարթֆոնները սպանում են մարդկանց:

Տիգրան Խաչատրյանը Բեռլինում մասնակցել է պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին

Տիգրան Խարատրյանը մասնակցել և գործընկերների հետ մտքեր է փոխանակել պարենային արժեշղթաների ներառականություն, կայունություն և անվտանգություն թեմայով քննարկմանը։

Չինաստանի տնտեսական աճն ամենացածրն է անցած 30 տարվա ընթացքում

Մասնագետների տվյալով՝ 6,1% աճը ոչ միայն կառավարության կանխատեսումների և ակնկալիքների շրջանակում է, այլև նպաստել է, որպեսզի Չինաստանի կառավարությունը մտածի անկանոն, վտանգավոր, չափազանց արագ, անկայուն տնտեսական զարգացումից զերծ մնալու մասին: