Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի տնտեսական աճը 2019 թ. երրորդ եռամսյակում կազմել է 7.9%

Վերադարձ լուրերի բաժին

Ըստ Economood ֆեսյբուքյան էջի՝ տնտեսական աճին հիմնականում նպաստել են առևտրի և ծառայությունների ոլորտները։ ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալով՝ 2019 թ. երրորդ եռամսյակի ՀՆԱ-ն կազմել է 1 տրլն 823.7 մլրդ դրամ։ Հավելաճին նպաստել են առևտրի և ծառայությունների, արդյունաբերության, շինարարության ճյուղերը, համապատասխանաբար՝ մոտ 5, 2.2 և 0.35 տոկոսային կետերով։ ՀՆԱ-ի հավելաճին բացասաբար է ազդել գյուղատնտեսությունը՝ 0.42%-ային կետով։

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում ՀՆԱ կառուցվածքում ամենամեծ բաժինն ընկել է առևտուր ու ծառայություններ ոլորտին, որը կազմել է ՀՆԱ-ի 51.4%-ը կամ 937.4 մլրդ դրամ, 2-րդ խոշոր ճյուղը արդյունաբերության ոլորտն է, որը կազմել է ՀՆԱ-ի մոտ 17.6%-ը՝ կազմելով 319.6 մլրդ դրամ։ Գյուղատնտեսությանը բաժին է ընկել ՀՆԱ-ի 16%-ը կամ 292.7 մլրդ դրամ, շինարարությանը՝ 6.6%-ը կամ 121 մլրդ։ 2019թ. երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ամենամեծ աճը գրանցել է հանքարդյունաբերության ոլորտը՝ 45.2%, կացության և հանրային սննդի կազմակերպման գծով գրանցվել է մոտ 30% աճ։

Մշակող արդյունաբերության ոլորտում գրանցվել է 11% աճ, անշարժ գույքի հետ կապված գործունեության ոլորտում մոտ 9% աճ, մեծածախ և մանրածախ առևտրի ճյուղում՝ 5.6% աճ, ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում՝ 22.8% աճ: ՀՆԱ-ի աճն ապահովող հիմնական ճյուղերից միայն գյուղատնտեսությունն է անկում ապրել՝ 2%-ով։ 2019 թ. առաջին և երկրորդ եռամսյակներում տնտեսական աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածների նկատմամբ կազմել է համապատասխանաբար 7.5% և 6.9%։

Երախտապարտ ենք մեր քաջարի մարտիկներին․ ՀԲՄ

Մշտապես իր ներդրումն ունենալով երկրի զարգացման, տնտեսության և ֆինանսական կայունության ապահովության գործում՝ բանկային համակարգն ամենայն պատասխանատվությամբ շարունակելու է իր գործն ու առաքելությունը` քաջ գիտակցելով, որ հիմա առավել քան կարևոր է շարունակական աջակցությունը հայրենիքի համար պայքար մղած հերոսներին ու նրանց ընտանիքներին, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի հզորացմանն ու շենացմանը:

Սահմանապահ գյուղերի փողոցները շարունակում են լուսավորվել

Վազաշենում աշխատանքներն արդեն ավարտվել են: Համակարգը շահագործվել է: Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), տարբեր համայնքներում հետևողականորեն շարունակում են ծրագիրը: Աշխատանքներն ընթացքի մեջ են:

20.11.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Նոյեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 10.2 մլն ԱՄՆ դոլար: