Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի տնտեսական աճը պետք է երկնիշ լինի

Վերադարձ լուրերի բաժին

13:29 , 16 Հոկտեմբեր 2015

Այս կարծիքին է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ուշադրություն է հրավիրել այն հարցի վրա, թե հայտարարվող տնտեսական աճն ի՞նչ է իրականում ստեղծում. «Կարևորությունը թվերի մեջ չէ, այլ՝ թե ինչ ենք շահում, ու այդ ցուցանիշները բավարա՞ր են Հայաստանի համար, թե՞ ոչ»:

Ըստ Մակարյանի, եթե անգամ 3.5% տնտեսական աճ կա, ապա միևնույն է՝ դա բավարար չէ։ ԳՀՄ նախագահը համոզված է, որ եթե խոշոր տնտեսությունների համար 1-2% աճը զգալի թիվ է, ապա Հայաստանի համար նույնը չի կարելի ասել, մեր դեպքում ցուցանիշները երկնիշ պետք է լինեն. «Եթե նույնիսկ 5-9% աճ լինի, բավարար չէ։ 9-ից հետո նոր տեսանելի է մեզ համար: Հետաքրքիրն այն է, որ տնտեսական աճը կարծես թե կատարվում է, բայց աղքատությունը չի նվազում, գործազրկության մակարդակը նույնն է մնում. պատահական չէ, որ մյուս տարվա բյուջեում 800 մլն դոլարը նախատեսված է սոցիալական ծրագրերի համար»:

 

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչպես է Ֆեյսբուքը իմանում՝ ի՞նչ եք դուք փնտրել և գովազդում հենց ձեր փնտրածը

Դուք Google-ում փնտրել եք նոթբուք, և հաջորդ օրը ֆեյսբուքը սկսում է ձեզ ցուցադրել նոթբուքի գովազդներ։ Ինչպե՞ս

2018թ. ապրիլի 1-ից աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծումը կարող է արգելվել. Նախագիծը պատրաստ է

Քննարկման է դրվել 2018 թ. ապրիլի 1-ից աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու նախագիծը

«Մեղրի» ազատ տնտեսական գոտին պաշտոնապես մեկնարկեց իր գործունեությունը (լուսանկարներ)

Դեկտեմբերի 15-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ, տրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) գործունեության պաշտոնական մեկնարկը։