Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 7 տոկոսով

Վերադարձ լուրերի բաժին

23:57 , 25 Սեպտեմբեր 2019

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 7 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին փաստում են Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: 2019-ի հունվար-օգոստոսին 2018-ի ութ ամիսների համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9.5 տոկոսով, շինարարության ծավալը՝ 4.4 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 9.0 տոկոսով, իսկ ծառայությունների ծավալը՝ 15.5 տոկոսով: Սպառողական գների ինդեքսն ավելացել է 1.8 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 0.2 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրությունն այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 3.5 տոկոսով:

Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում այս տարվա հունվար-օգոստոսին աճել է 5.7 տոկոսով՝ կազմելով 178 հազար 659 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 7.1 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 3.9 տոկոսով: Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակի նկատմամբ աճը կազմել է 2 տոկոս՝ կազմելով 4 մլրդ 844.3 մլն դոլար, արտահանումն աճել է 4.6 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 660.2 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 0.7 տոկոսով՝ կազմելով 3 մլրդ 184.1 մլն դոլար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր ԱՊՀ մասնակից պետությունների էներգոռեսուրսների արտադրման և սպառման կանխատեսման, երկաթուղային տրանսպորտի համաձայնեցված սակագնային քաղաքականության, կրթական և գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության, հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի, ինչպես նաև տեղեկատվավերլուծական նյութերի վերաբերյալ:

06.12.2019: ԿԲ նախագահի այցը Վիենա

Ստորագրվելու են վարկային համաձայնագրեր՝ վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության և բնակարանային ֆինանսավորման ոլորտներում:

Հնարավորություն է ստեղծվում ՀՀ ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ

Սակայն դրանք պետք է փոխվեն ձախակողմյան ղեկային տեղաբաշխման: