Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդն աջակցելու է կառավարությանը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

22:07 , 06 Հունիս 2019

ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի է ունեցել հունիսի 6-ին, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է «ՀՀ ներդրումների և արտահանման խթանման» ծրագրի իրականացման համար նախատեսվող 1072.1 մլն դրամ դրամաշնորհից 240 մլն դրամը տրամադրել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին՝ առանց մրցույթի:

Հիմնավորման համաձայն, ընկերության նպատակն է լինել ՀՀ ներդրումային հետաքրքրությունների առաջմղման առանցքային խողովակ՝ ռազմավարական ներդրումային ծրագրերի կառավարման, տնտեսության գերակա հռչակված ոլորտներում իրականացվող նախաձեռնություններում ներդրումների ներգրավման, ինչպես նաև ընդունելի ռիսկեր պարունակող գործարար ձեռնարկներում մասնակցության միջոցով: Ընկերությունը հիմնականում աշխատելու է խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման շուրջ և խոշոր ներդրողների հետ: Ընկերութունը նշված դրամաշնորհի շրջանակում, մասնավորապես, որպես ներդրող և խորհրդատու մասնակցելու է ներդրումային նախագծերում և գործարար նախաձեռնություններում ՀՀ-ում, աջակցելու է ՀՀ կառավարությանը խոշոր ներդրումային ծրագրերի կառավարման հետ կապված գործընթացներում, հանդես է գալու որպես պետության գործակալ պոտենցիալ խոշոր ներդրողների հետ երկխոսության և հետներդրումային փոխհարաբերությունների դաշտում, աջակցելու է ՀՀ կառավարությանը ներդրումային ու գործարար միջավայրի կատարելագործմանն ուղղված բարեփոխումներում, իրականացնելու է ներդրումային և գործարար խորհրդատվություն, այդ թվում՝ ներգրավելով օտարերկրյա բարձրակարգ մասնագետների:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Սև ուրբաթ»-ին առցանց գնումները Կոնվերս Բանկի քարտերով ավելի գրավիչ են

Visa Վիրտուալ հաշիվը և Visa instant issue քարտը կարելի է կառավարել ինտերնետ և մոբայլ բենքինգի միջոցով` կատարելով փոխանցումներ և դիտելով շարժերն ու մնացորդները: Կատարված գործարքների շարժին և մնացորդին առցանց հետևելու նպատակով քարտային տվյալները կարելի է նաև գրանցել Arca.am համակարգում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է «Խնայողությունների շաբաթ» ավանդային ակցիայի արդյունքները

ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհակալություն է հայտնում ակցիայի բոլոր մասնակիցներին, շնորհավորում հաղթողներին և առաջարկում շարունակել հետևել ու մասնակցել բազմաթիվ այլ ակցիաների:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հարկերի մասին մատչելի տեղեկատվությունն արդեն հասանելի է էլեկտրոնային հարթակում

Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել են էլեկտրոնային ուղեցույցներ: