Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի չգազիֆիկացված յուրաքանչյուր համայնքի համար կներկայացվի կոնկրետ առաջարկ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

12:24 , 24 Մայիս 2017

Հայաստանի չգազիֆիկացված համայնքներին ջերմային էներգիայով ապահովելու նպատակով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը դիտարկում է մի շարք այլընտրանքային տարբերակներ։ Խոսքը, մասնավորապես, արևային ֆոտովոլտային պանելների և ջրատաքացուցիչների, պելետային կաթսաների կամ վառարանների կիրառման մասին է։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանի փոխանցմամբ, ՀՀ վարչապետի հանձնարականի շրջանակներում ներկայումս յուրաքանչյուր համայնքի մասով իրականացվում են նախնական հաշվարկներ՝ կապված ինչպես գազիֆիկացման ծախսերի, այնպես էլ այլընտրանքային տարբերակների կիրառման հնարավորության հետ: «Միայն այդ հաշվարկներից հետո հնարավոր կլինի գնահատել փոխշահավետ լուծման տարբերակը»,- նշել է նա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,նախատեսվում է մինչև այս տարվա հուլիսի 1-ը յուրաքանչյուր համայնքի համար ներկայացնել կոնկրետ առաջարկ։

Հիշեցնենք նաև, որ Հայաստանի 329 համայնք գազիֆիկացված չէ։ Խոսքը 150 հազար մարդու կամ երկրի բնակչության 5 տոկոսի մասին է։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Անտառհատումները «տրամաբանության չափով» կլեգալիզացվեն

«Հաշվի առնելով շուկայի իրական ծավալները, գնահատելով ստվերը՝ մենք պետք է «Հայանտառ»-ում բարեփոխումներ կատարենք», – ասել է վարչապետը

Վարչապետը հանձնարարել է լուծել խցանումների հարցը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստին հանձնարարական է տվել ճանապարհային երթևեկության ընթացքում առաջացող խցանումների և այլ խնդիրների վերաբերյալ

Սուրեն Կարայանը Կալավանում քննարկել է գյուղի զբոսաշրջային ծրագիրը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի ուղեկցությամբ, հոկտեմբերի 15-ին Կալավան գյուղում էր