Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի որ մարզերից են ավելի շատ արտագաղթում

Վերադարձ լուրերի բաժին

10:10 , 11 Նոյեմբեր 2016

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը թվականի Հայաստանի սոցիալական պատկերի և աղքատության մասին իր զեկույցում (2016) որոշ տվյալներ է ներկայացրել՝ 2012-2015թթ. միգրացիայի, մասնավորապես, արտագաղթի հետ կապված։ Մենք արդեն անդրադարձել ենք դրան՝ հրապարակմամբ այն մասին, թե ուր են մեկնում մեր հայրենակիցները։

Այս անգամ արտագաղթի թեմային կանդրադառնանք մեկ այլ տեսանկյունից՝ որտեղից են ավելի շատ արտագաղթում։

Մենք մի քիչ աշխատել ենք ԱՎԾ-ի ներկայացրած ցուցանիշների վրա, որպեսզի պատկերն առավել պարզ լինի։

ԱՎԾ զեկույցում բացարձակ թվեր ներկայացված չեն։ Փոխարենը նշել է, թե ինչպիսին է բաշխվածությունը մարզերի միջև՝ 2012-2015 թվականների ընթացքում Հայաստանից անվերադարձ մեկնած 15 տարեկան և բարձր տարիքի անձանց առումով։

Մենք տվյալները վերածել ենք գծապատկերի, որպեսզի պատկերն ավելի պարզ լինի։

Նշված ժամանակահատվածներում անվերադարձ մեկնած մեր հայրենակիցների 18.5%-ը Շիրակի մարզից է։ Այսինքն՝ Շիրակի մարզը արտագաղթի առաջատարն է։ Շիրակին հաջորդում է Լոռու մարզը (16.2%), իսկ Երևանը երրորդն է՝ 10.1%:

Մեկնածների թվի մեջ տեսակարար կշռով վերջին տեղերում են Վայոց ձորի և Սյունիքի մարզերը, համապատասխանաբար, 2.7% և 2.4%:

Սակայն այս թվերը թույլ չեն տալիս ամբողջական պատկերը հասկանալ։ Հասկանալու համար, թե որ մարզերն են, այսպես ասած, ավելի հակված արտագաղթի, պետք է հաշվի առնել նաև նրանց բնակչության թիվը։ Ասենք, եթե 1000 բնակիչ ունեցող A քաղաքից արտագաղթել են 100 հոգի, իսկ 500 բնակիչ ունեցող B քաղաքից՝ 70 հոգի, ապա B քաղաքն ավելի շատ է հակված դեպի արտագաղթը (գնացողների կշիռը բնակչության մեջ A քաղաքում 10% է, B քաղաքում՝ 14%)։

Այս տրամաբանությամբ՝ հաշվենք արտագաղթին հակվածությունը ՀՀ առանձին մարզերի համար։ Նախ, քանի՞ հոգի են անվերադարձ մեկնել յուրաքանչյուր մարզից։ Այս տվյալն, ինչպես նշեցինք, ԱՎԾ-ն չի տրամադրում, այն միայն կշիռներն է նշում։ Սակայն պետական մեկ այլ կառույցի՝ ՀՀ Պետական միգրացիոն ծառայության տվյալներով, 2012-ից 2015թթ. Հայաստանից մեկնողների և ժամանողների սալտոն բացասական է՝ -159100 մարդ (2012 թվականին՝  -42800 մարդ, 2013-ին՝ 31200 մարդ, 2014-ին՝ 41700 մարդ, 2015-ին՝ 43400 մարդ)։ Այս թվերի մեջ մտնում են նաև օտարերկրյա քաղաքացիները, սակայն, ամեն դեպքում, դրանք կարելի է հիմք վերցնել՝ արտագաղթի մոտավոր պատկերը հասկանալու համար։ Արտագաղթածների այս թիվը (159100-ը) բաշխենք ըստ ԱՎԾ-ի ներկայացրած տոկոսների, և կստանանք, թե յուրաքանչյուր մարզից քանի հոգի են անվերադարձ մեկնել 2012-2015 թվականների ընթացքում։

Պատկերը ներկայացված է ստորև։ Ինչպես տեսնում եք, Շիրակի մարզից մեկնել է ավելի քան 29 հազար մարդ, Լոռու մարզից՝ մոտ 25.8 հազար։ Երևանից՝ 25.6 հազար։

TABLE

Հիմա անցնենք վերջին՝ ամենահետաքրքիր մասին. համադրենք այս թվերը յուրաքանչյուր մարզի բնակչության թվի հետ (որպես հիմք վերցվել են պաշտոնական վիճակագրության տվյալները՝ 2015 թվականին ՀՀ մշտական բնակչության վերաբերյալ)։ Ստացված պատկերը կարող եք տեսնել գծապատկերում։ Առաջատար երկուսը նույնն են՝ Շիրակի մարզը և Լոռու մարզը։ Շիրակից անվերադարձ մեկնողները բնակչության 12.19%-ն են, Լոռու մարզից՝ 11.55%-ը։ Իսկ ո՞ւր կորավ երրորդ տեղում հայտնված Երևանը։ Այն հայտնվել է ամենավերջում. 2012-2015 թվականների Երևանից անվերադարձ մեկնածների թիվը մայրաքաղաքի բնակչության 2.38%-ն է կազմում, որն ամենացածրն է մարզերի մեջ։ Փոխարենը, երրորդ տեղում հայտնվել Արագածոտնի մարզը, որտեղից մեկնել է բնակչության մոտ 9%-ը։

Այս գծապատկերը անուղղակիորեն նաև այլ բանի մասին է վկայում։ Ավելի շատ արտագաղթում են այն բնակավայրերից, որտեղ սոցիալական պայմաններն ավելի ծանր են, գործազրկության մակարդակը բարձր է, տնտեսական ակտիվությունը՝ ցածր և այլն։ Այսինքն, սրանով կարելի է նաև պատկերացում կազմել, թե որ մարզերում է վիճակն ավելի տանելի և հակառակը։

Ստացվում է՝ ամենածանր վիճակում Շիրակի, Լոռու, Արագածոտնի և Վայոց ձորի մարզը (որը մեկնողների բացարձակ թվով՝ վերջին տեղում էր)։ Իսկ ամենաբարվոք վիճակում, իհարկե, Երևանն է։ Անվերադարձ մեկնածներն այստեղ բնակչության 2.4%-ն էլ չեն կազմում։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչքանո՞վ պետությունը նպաստեց ՀՆԱ-ի անկման մեղմմանը 2020թ-ին

Կարող ենք ասել, որ պետական ծախսերի աճի շնորհիվ պետությունը 2020թ-ին ավելի քան 2%-ային կետով նպաստել է ՀՆԱ-ի անկման մեղմմանը:

Առանց պետության աջակցության ՓՄՁ ոլորտը չի կայանալու

Լևոն Սարդարյանն ու տնտեսագետ Կարեն Գևորգյանը խոսել են Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման անհրաժեշտության, ծագած ու հնարավոր խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների մասին:

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին վերլուծել է տնտեսագետ Պանդուխտ Մարտիրոսյանը: