Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի նպատակը ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ն առավել արդյունավետ դարձնելն է

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

ԵՏՄ
Լուրեր

13:11 , 29 Հոկտեմբեր 2019

Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի թիվ մեկ նպատակը կազմակերպությունն ավելի արդյունավետ դարձնելն է: Այդ մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես ուրախ եմ, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունը ստացվեց շատ արդյունավետ: Անձամբ ես և մեր կառավարությունը կարողացանք կոնկրետ ներդրում ունենալ, որպեսզի ԵԱՏՄ-ն ավելի շատ գործընկերներ ունենա ամբողջ աշխարհում: Եվ մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ»,- ասել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ նույնը վերաբերում է ՀԱՊԿ-ին: «Ո՞րն է այստեղ նպատակը: Ամեն ինչ անել, որպեսզի կարողանանք դարձնել ՀԱՊԿ-ը՝ որպես կազմակերպություն, որպես անվտանգության համակարգ, որը շատ կարևոր է Հայաստանի, Ռուսաստանի և անդամ այլ երկրների համար, առավել արդյունավետ: Կարծում եմ, Ռուսաստանը նույն նպատակն ունի: ՀԱՊԿ-ի հարցում մենք Ռուսաստանի հետ ընդհանուր նպատակ ունենք: Եվ մենք միասին աշխատում ենք այդ ուղղությամբ: Դա հեշտ գործ չէ, բայց ես շատ ուրախ եմ, որ այս քննարկումների արդյունքում ՀԱՊԿ-ն իսկապես ավելի արդյունավետ կդառնա և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի, և՛ մյուսների համար»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը շատ լավ գործընթաց է համարում ԵԱՏՄ-ին Ուզբեկստանի անդամակցության հարցի քննարկումները: «Այժմ Հայաստանի և Ուզբեկստանի միջև հարաբերությունները շատ դինամիկ զարգանում են: Հետաքրքիր փաստ: Անցած 30 տարիների ընթացքում Հայաստանի և Ուզբեկստանի առաջնորդների, ղեկավարների միջև պաշտոնական հանդիպում տեղի չի ունեցել: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ հոկտեմբերին՝ Աշխաբադում, որտեղ մենք հանդիպեցինք Ուզբեկստանի նախագահի հետ և պայմանավորվեցինք փոխադարձ պաշտոնական այցերի շուրջ: Եվ, իհարկե, մենք, որպես ԵԱՏՄ-ում նախագահող երկիր, շահագրգռված ենք խորացնել համագործակցությունն Ուզբեկստանի հետ: Եթե Տաշքենդը որոշի ԵԱՏՄ անդամ դառնալ, շատ լավ կլինի»,- ասել է Փաշինյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԳԾԱՊԱՏԿԵՐ: Պարենային անվտագությունն առաջնային խնդիր է

ՀՀ ներկրվել է ավելի էժան կարտոֆիլ, որի գինը զիջել է տեղական կարտոֆիլի գներին, իսկ լոլիկի դեպքում՝ 2018 թ. համեմատ ավելի թանկ լոլիկ է ներմուծվել: Ներմուծումն իրականացվել է այնպիսի երկրներից, որոնցից 2018 թ. 9 ամիսների ներմուծում չի իրականացվել: Այս միտումը նաև ահազանգում է հասունացող պարենային ավտանգության խնդրի մասին:

Պարզաբանում է էկոնոմիկայի նախարարությունը

Այն վերաբերում է 2020 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխմանը:

Դեպի Հայաստան ամենաշատը Ռուսաստանից են գալիս

Հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել մոտ 1 միլիոն 460 հազար զբոսաշրջիկ: