Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի ներքին պարտքը 43.5%-ով աճել է

Վերադարձ լուրերի բաժին

09:08 , 12 Դեկտեմբեր 2016

Մինչ բոլորիս ուշադրությունը կենտրոնացած Հայաստանի արտաքին պարտքի վրա՝ ներքին պարտքը, ուշադրությունից դուրս մնացած, աննախադեպ տեմպով աճում է։

Ներքին պարտքը տարբեր ժամկետայնության պետական գանձապետական պարտատոմսերն են։

Տարվա սկզբին` 2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, ՀՀ ներքին պարտքը կազմել է 368.4 մլրդ դրամ, իսկ նոյեմբերի 30-ին՝ 528.8 մլրդ դրամ։  ՀՀ ներքին պարտքը 2016 թվականի 11 ամիսների ընթացքում ավելացել է 160.4 մլրդ դրամով կամ 43.5%-ով։ Համեմատության համար նշենք, որ նույն ժամանակահատվածում արտաքին պարտքը աճել է 70.1 մլրդ դրամով կամ 3.3%-ով։

Այսինքն, Հայաստանի պետական պարտքն աճել է հիմնականում ներքին պարտքի հաշվին, մինչդեռ մենք միշտ արտաքին պարտքն ենք ակտիվ քննարկում։

Դա ինչ-որ առումով հասկանալի է։ Նախ, արտաքին պարտքը մեծ է. ՀՀ պետական պարտքը 2016 թվականի նոյեմբերի վերջին կազմել է 2 տրիլիոն 686.8 մլրդ դրամ կամ 5 մլրդ 596.3 մլն դոլար, որի 80%-ից ավելին (մոտ 4.5 մլրդ դոլար) արտաքին պարտքն է։ Բացի այդ, ներքին պարտքը հոգեբանորեն ավելի թեթև է ընկալվում, այն իմաստով, որ մենք ինքներս մեզ ենք պարտք, և այդ առումով արտաքին աշխարհից կախման մեջ չենք։

Սակայն պետք է նկատի ունենալ, որ ներքին պարտքը շատ ավելի ծանր է։ Պետական պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը այսօր 13.3% է։ Այսինքն, պետությունը նեպքին պարտքը շատ ավելի բարձր տոկոսով է վերցնում, քան արտաքին պարտքը։ Համեմատության համար նշենք, որ 2014 թվականին պարտատոմսերի եկամտաբերությունը 10%-ից քիչ էր, և 2015 թվականից սկսած այն բարձրացավ՝ պահանջարկը խթանելու համար։

Իսկ արտաքին պարտքի մեծ մասը ցածր տոկոսադրույքով ու արտոնյալ պայմաններով վարկեր են։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տնտեսական ակտիվության աճն արագացել է՝ 7%

2017 թվականի հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7%-ով

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի հետաքրքրությունը պետական պարտատոմսերի նկատմամբ թուլացել է

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների 34%-ը արտարժութային են

Սպառողական զամբյուղ. ինչ արժե «յոլա գնալը»՝ 2017 թվականի 3-րդ եռամսյակի միջին գներով

Ազգային վիճակագրական ծառայության պնդմամբ՝ սպառողական զամբյուղն էժանացել է