Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի միջոցով գործարարները հնարավորություն են ստանում աշխատել խոշորագույն շուկաներում. Տիգրան Ջրբաշյան

Վերադարձ լուրերի բաժին

15:42 , 18 Սեպտեմբեր 2017

Հայաստանի տնտեսական զարգացման հիմնախնդիրները քննարկվեցին «Հայաստան-Սփյուռք» համաժողովի առաջին թեմատիկ նիստի ընթացքում՝ «Հայաստանի տնտեսության զարգացումը և ներդրումները» թեմայով: Նիստավար, «Ամերիաբանկ» ՓԲԸ զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, խոսելով Հայաստանի զարգացման հիմնական հիմնախնդիրների մասին, նշեց, որ առկա են թե լուրջ մարտահրավերներ, եւ թե հնարավորություններ, քանի որ չեն լինում մարտահրավեր առանց հնարավորության, եւ հակառակը: Մարտահրավերների մասին խոսելով՝ նա նշեց, որ առաջնայինն արտագաղթն է եւ բնակչության թվաքանակի նվազումը:

«Իրականում խնդիրը մի փոքր ավելի խորն է, որովհետեւ երկիրը մոտենում է այսպես կոչված դեմոգրաֆիական փոսի շեմին: Դա նշանակում է, որ աշխատաշուկա մտնող անձանց քանակը ավելի պակաս է, քան աշխատաշուկայից դուրս եկող մարդկանց քանակը: Մեր ընդհանուր արտադրողականության լրջագույն խնդիր ունի երկիրն այս պահին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Ջրբաշյանը:

Երկրորդ խնդիրը, ըստ նրա, տնտեսական զարգացման պարադիգմի փոփոխության հարցն է. վերջին 3-4 տարիների ընթացքում Հայաստանի զարգացման հիմնական աղբյուրը կապիտալի ներգրավման տեսանկյունից եղել են պետական ծրագրերը եւ միջոցները, այսինքն, տարբեր տիպի պետական ծրագրերի միջոցով ձեւավորվել է կապիտալի ինդեքսը:

«Սակայն եթե ճգնաժամի պահին նման կապիտալի ինդեքսը տրամաբանական էր, ապա այսօր արդեն խնդիր է դրված մասնավոր ներդրումներով փոխարինել այն նախագծերը, որոնք իրականացվել են պետության կողմից: Շատ ուրախ եմ, որ կառավարությունը խիստ ընդգծված իր բոլոր մոտեցումներում նշում է հենց այս մոտեցումը: Իրականում Հայաստանն արտասահմանյան ներդրումների տեսանկյունից ոչ բարվոք վիճակում է, ունենք համատեղ խնդիր, ամբողջ հայության խնդիր: Սա ոչ միայն գումարի, այլեւ արտադրողականության, մասնագիտական կարողությունների, ամբողջ ազգի ցանցի կիրառման խնդիր է: Շատ կարեւոր է, որ հենց այս խնդրի մասին մենք խոսենք, հասկանանք, որ Հայաստանի հետագա զարգացումը կարող են ապահովել միայն ուղղակի արտասահմանյան ներդրումները, եւ այս հարցում մենք խիստ կարեւորում ենք նմանատիպ համաժողովների անցկացումը»,- նշեց Ջրբաշյանը:

Խոսելով հնարավորությունների մասին՝ Ջրբաշյանը շեշտեց, որ ռազմավարական մակարդակում դրանք հիմնված են երկու ֆենոմենների առկայության վրա: Առաջինը հայերի կարողությունն է լինել «թարգմանիչ», ինտեգրատոր, աշխատել տարբեր շուկաներում, ունենալ ցանցային լուծումներ:

«Սա այն կարեւորագույն, հայերին բնորոշ ու ընդգծված գիծն է, որն առաջնային հնարավորություն է ստեղծում: Երկրորդն, իհարկե, Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքն է. չնայած շրջափակմանը, առկա խնդիրներին, այս իմաստով մենք նաեւ հնարավորություն ունենք: Մասնավորապես, Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, Իրանի հետ տնտեսական հարաբերությունների որոշակի ազատականացումը, Հայաստանի արտոնյալ առեւտրային ռեժիմները հիմնական խոշոր տնտեսական միավորումների՝ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ. այս ամենը հնարավորություն է տալիս Հայաստանին հանդես գալ որպես կամուրջ դեպի մեծ շուկաներ: Հայաստանի միջոցով այսօր գործարարները հնարավորություն են ստանում աշխատել խոշորագույն շուկաներում: Այս հնարավորությունների ճիշտ օգտագործումն ի նպաստ մեր երկրի կարեւորագույն մարտահրավերն է, որ այսօր առկա է ՀՀ-ի եւ հայության առջեւ»,- եզրափակեց նա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչի հաշվին է աճելու տնտեսությունը

Կառավարությունը համոզված է, որ կանխատեսվող աճերի պայմաններում տնտեսությունն իր պոտենցիալ մակարդակին կվերադառնա 2019թ.

Թաքուն թանկացող զամբյուղը

2017 թվականի 2-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով՝ պարենային զամբյուղի արժեքը կազմել է 33 781.1 դրամ։

Տնտեսական ակտիվության աճի տեմպը թուլանում է

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը այսօր հրապարակել է 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։