Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի մարզպետարաններում աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի, կներդրվի համայնքային հանրաքվե

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

17:24 , 11 Փետրվար 2019

Հայաստանի բոլոր մարզպետարաններում աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի: Կառավարությունում համայնքապետերի հետ հանդիպումից հետո այդ մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով՝ գործընթացը նախաձեռնել են հոկտեմբերից: «Մենք ներգրավել ենք նաև խորհրդատվական ընկերություն, մի քանի մարզպետարաններում ուսումնասիրություն ենք կատարել և եկել ենք այն եզրակացությանը, որ մարզպետարանների աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի»,-նշել է նախարարը:

Պապիկյանի խոսքով՝ արդեն սխեման կա, մի քանի փոքրիկ դետալներ կան, որոնց շտկումից, ինչպես նաև կառավարության կառուցվածքային վերջնական փոփոխություններից հետո հաջորդ քայլը կլինեն մարզպետարանները: «Անց է կացվելու մրցույթ , ամենալավ աշխատակիցները պիտի մնան աշխատելու : Օպտիմալացումը մեկ նպատակ է հետապնդում, այն է ՝ արդյունավետ կառավարում և ավելի որակյալ մասնագետների ներգրավվում»,- ասել է Պապիկյանը:

Անդրադառնալով պարգևավճարներին՝ նախարարը վստահեցրել է, որ Հայաստանում յուրաքանչյուր աշխատող պետք է հավուր պատշաճի վարձատրվի: «Օրենսդիրը և կառավարությունը նախաձեռնել է մի պրոցես, որի արդյունքում մենք կունենանք կոնկրետ չափորոշիչներով վարձատրվող և նաև դրա արդյունքում պարգևավճար ստացող պաշտոնյաներ և քաղաքացիներ»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը ցածր է և պիտի բարձրանա:

Սուրեն Պապիկյանը նշել է նաև, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը նախաձեռնել է ՏԻՄ օրենքում փոփոխություն իրականացնել, ինչը միտված կլինի համայնքի բնակչի ձայնը լսելի դարձնելուն: Փոփոխությունները ենթադրում են հանրաքվեի ինստիտուտի ներդրում: «Մենք ունենք համայնքապետեր, ովքեր ընտրվել են չարաշահումների արդյունքում: Եթե լինում է հանրային պահանջ, պետք է հանրաքվե անցկացվի և դրանով որոշվի, համայնքն ուզո՞ւմ է, որ տվյալ համայնքապետը շարունակի կառավարել»,-ասել է նա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը հայտարարել է «Dubai 2020» ցուցահանդեսին երկրի մասնակցության կազմակերպման օպերատորի մրցույթ

Թիմում պետք է ներգրավված լինեն մասնագետներ հայերենի և անգլերենի կատարյալ իմացությամբ, իսկ արաբերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն:

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Կանանց ձեռներեցության միջազգային համաժողով

Համաժողովի շրջանակում ցուցահանդես է նախատեսված, որտեղ կին ձեռներեցներն իրենց արտադրությունը, աշխատանքը, ծրագրերը կներկայացնեն:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բուռն քննարկում առաջացրած ցեմենտի վերաբերյալ նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված՝ ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ սահմանելու օրենքի նախագիծը: