Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի ՀՆԱ-ն երրորդ եռամսյակում աճել է 3.5%-ով

Վերադարձ լուրերի բաժին

09:01 , 01 Դեկտեմբեր 2017

Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի ծավալը 2017 թվականի 3-րդ եռամսյակում կազմել է 1 տրիլիոն 583.8 մլրդ դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։

2016 թվականի երրորդ եռամսյակի համեմատ ՀՆԱ-ի իրական աճը 3.5% է։ Առաջին եռամսյակում (նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ) ՀՆԱ աճը 7% էր, երկրորդ եռամսյակում՝ 5.5%: Այսինքն, տնտեսական աճի տարեսկզբյան բարձր տեմպը դանդաղել է՝ հիմնականում օգոստոս և սեպտեմբեր ամիսների համեմատաբար ցածր տնտեսական ակտիվության հետևանքով։

Հունվար-սեպտեմբերի կտրվածքով ՀՆԱ իրական աճը 5-5.5 տոկոսի սահմաններում է (9 ամսվա կտրվածքով աճը ԱՎԾ-ն չի հրապարակել)։ ՀՀ կառավարության վերջին կանխատեսումներով՝ 2017-ին տարեկան կտրվածքով կգրանցվի 4.3% տնտեսական աճ։ Կանխատեսման հիմքում ընկած է հենց այս նվազող դինամիկան։

Սակայն հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը թռիչքաձև աճ ունեցավ՝ 17%՝ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ։ Սրա արդյունքում՝ հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածի համար տնտեսական ակտիվության ցուցանիշը նույնպես բարելավվեց՝ հասնելով 4 տարվա առավելագույնին՝ 7.1%։ Այնպես որ, չի կարելի բացառել, որ 2017 թվականը փակվի 4.3%-ից ավել բարձր աճով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Եվրասիական զարգացման բանկը այս տարի Հայաստանում կանխատեսում է 3 տոկոս տնտեսական աճ

Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) կանխատեսումներով՝ 2018 թվականին մասնակից-պետություններում սպասվում են տնտեսական աճի դրական տեմպեր

Երևանյան բնակարանների շուկայի ռեկորդն ու գների «հանելուկը»

2017 թվականին Երևանում կատարված բնակարանային առքուվաճառքների թիվը 2016 թվականի համեմատ աճել է 1943-ով կամ 24%-ով։

Նախազգուշացում՝ տուգանքի փոխարեն. ՏԶՆ նախարարությունն առաջարկում է մեղմացնել հարկատուների պատիժը՝ նվազ նշանակություն ունեցող վարչական իրավախախտումների ժամանակ

Նախագծով առաջարկվող փոփոխությունն ուղղված է որպես նվազ նշանակություն ունեցող վարչական իրավախախտումների հստակեցմանը և դրանց ժամանակ հարկատուների նկատմամբ առավել մեղմ վարչական տուգանքների սահմանմանը