Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Հայաստանի Հանրապետությունը ոչ մի խախտում չի արել». Արմեն Ալավերդյանը հակադարձում է ԵՏՄ պաշտոնյային

Վերադարձ լուրերի բաժին

19:50 , 17 Փետրվար 2016

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը այսօր Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ անդրադարձել է ԵՏՄ նախարար Տատյանա Վալովայայի աղմկահարույց հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Վալովայան վերջերս հայտարարել էր, թե Ռուսաստանից Հայաստան ավտոմեքենաներ ներմուծելիս Հայաստանը 20% ԱԱՀ է գանձում, սակայն դրա իրավունքը չունի, քանի որ դա հակասում է ԵՏՄ իրավապայմանագրային դաշտին։

Տևական ժամանակ այս հարցի վերաբերյալ որևէ պաշտոնական արձագանք չէր հնչում ՀՀ պատկան մարմինների կողմից։ Եվ ահա այսօր ֆինանսների փոխնախարարը բավականին կոշտ պատասխան է տվել ԵՏՄ նախարարին։ Արմեն Ալավերդյանը պաշտոնապես հայտարարել է, որ այդ հարցում որևէ շեղում կամ բացթողում ՀՀ-ը չի ունեցել, ամեն ինչ արվել է պետական բյուջեի շահերից ելնելով, իրավական տողին, տառին համապատասխան։

«Անցումային դրույթներով մենք այդ իրավունքն ունենք և այն պահպանելու ենք: Դա մեր եկամտային կարևորագույն հոդվածներից մեկն է, եթե նայենք ԵՏՄ-ի օրենսդրությունը, ապա կարգավորումների մեջ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի խախտում չի արել»,- ասել է նա։

Ա. Ալավերդյանը նաև պարզաբանել է, որ նախորդ տարի ավտոմեքենաների ներմուծումից վճարվող հարկային մուտքերի մասով Հայաստանը ավելի քան 20 մլրդ դրամի կորուստ է ունեցել, քանի որ ավտոմեքենաների մի մասը  ներմուծվել են ոչ թե երրորդ երկրներից, այլ  Ռուսաստանի Դաշնությունից: «Իսկ ԵՏՄ երկրներից Հայաստան ապրանքներ ներմուծելիս սահմանի վրա մաքսատուրք չի գանձվում, բայց գանձվում է ԱԱՀ: Այն տարբերությամբ, որ եթե Գերմանիայից ներմուծվում է, և այս պահին այդ գումարը գանձվում է տասն օրվա ընթացքում, ապա երբ ավտոմեքենան ներմուծվում է ՌԴ-ից, գումարը կարող է վճարվել ներմուծման ամսվան հաջորդող ամսի 20-ը ու ԱԱՀ-ն»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման մասին է խոսքը. փոխվարչապետ

Փոխվարչապետի խոսքով՝ հիմնականում քննարկվում է երկաթգծերի, ավտոճանապարհների՝ խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման հարցը՝ բոլոր հնարավոր ուղղություններով:

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին վերլուծել է տնտեսագետ Պանդուխտ Մարտիրոսյանը:

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք: