Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի համար շահեկան է եվրասիական տնտեսական ինտեգրումը

Վերադարձ լուրերի բաժին

18:43 , 21 Դեկտեմբեր 2019

Հայ-ռուսական հարաբերությունները 2019 թվականի ընթացքում հետևողականորեն զարգացել ու խորացել են: Եվրասիական փորձագիտական ակումբի վեցերորդ ամենամյա համաժողովի ժամանակ նման կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

«Երկկողմ և երկու կողմերի մասնակցությամբ բազմակողմ հարաբերությունների ընդհանուր գնահատականը, անշուշտ, դրական է:Մեր փոքր երկիրը անցնող տարում շատ արժանապատվորեն և կառուցողական մոտեցումներով նախագահեց ԵԱՏՄ-ում: Գարնանը Հայաստանում հյուրընկալվեցին ԵԱՏՄ երկրների վարչապետները, ովքեր ակնհայտորեն գոհ ու բավարարված վերադարձան տուն: Հոկտեմբերի սկզբին Երեւանում հաջողությամբ աշխատեց Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհուրդը: ԵԱՏՄ պետությունների ղեկավարների հետ միասին Երեւանում էին Իրանի նախագահն ու Սինգապուրի վարչապետը»,- նշեց Սաֆարյանը:

Ըստ քաղաքական վերլուծաբանի` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Երեւան, նրա հանդիպումները վկայում են այն հաջողության մասին, որով պսակվեց Հայաստանի նախագահությունը ինտեգրացիոն այս կառույցում: «Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները տարվա ընթացքում հանդիպել են վեց անգամ: Եթե տարվա սկզբում կային կասկածներ ու մտահոգություններ այն մասին, որ հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացումը կարող է խաթարվել թյուրըմբռնումների, մոտեցումների անհամապատասխանության եւ համատեղ օրակարգեր ձեւավորելու անկարողության արդյունքում, ապա տարվա քաղաքական անցուդարձը վկայեց, որ այդ մտահոգությունները հիմնականում պետք է փարատված համարել»,- ընդգծել է Սաֆարյանը:

Նա նշել է, որ տնտեսագետներն ու քաղաքագետները սպասում են 12 ամիսների արդյունքով վիճակագրական ծառայության տվյալներին, որպեսզի վերլուծեն ու հասկանան Հայաստանի տնտեսության միտումները եվրասիական ինտեգրման գործընթացի համատեքստում: «Մեր փորձագետները դեռ հոկտեմբերին կանխատեսել են, որ ՀՆԱ-ի ցուցանիշը կարող է 6%-ից բարձր լինել: Մեր տնտեսագետների մեկ այլ կանխատեսմամբ հայ-ռուսական առևտրատնտեսական ապրանքաշրջանառության ծավալը այս տարի էլ կաճի երկնիշ ցուցանիշով: Եթե այդ կանխատեսումները գոնե հիմնականում իրականանան, ապա դա վառ ապացույցը կլինի այն պնդման, որ եվրասիական տնտեսական ինտեգրումը շարունակում է շահեկան եւ օգտակար լինել Հայաստանի համար, շարունակում է նոր հնարավորություններ բացել մեր արդյունաբերության մի քանի ճյուղերի որակական զարգացման համար»,- հավելել է Սաֆարյանը:

Ըստ քաղաքական վերլուծաբանի` իրենք մտադիր են հունվար-փետրվար ամիսներին մի ընթացիկ մեծածավալ քաղաքատնտեսական եւ սոցիալական հետազոտություն անցկացնել պարզելու համար, թե ԵԱՏՄ գոյության հինգ տարիների ընթացքում ինչքանո՞վ են արդարացել մեր հասարակական-քաղաքական եւ գիտափորձագիտական շրջանակների սպասելիքները եվրասիական ինտեգրումից, որի լոկոմոտիվն է Ռուսաստանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման մասին է խոսքը. փոխվարչապետ

Փոխվարչապետի խոսքով՝ հիմնականում քննարկվում է երկաթգծերի, ավտոճանապարհների՝ խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման հարցը՝ բոլոր հնարավոր ուղղություններով:

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին վերլուծել է տնտեսագետ Պանդուխտ Մարտիրոսյանը:

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք: