Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի խոշոր զորամասերում «Թումո» կենտրոններ կստեղծվեն

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

16:48 , 18 Սեպտեմբեր 2017

Հայաստանի խոշոր զորամասերում առաջիկայում «Թումո» կենտրոններ կստեղծվեն: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ընթացքում իր ելույթում այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Մեր նպատակն է հասնել նրան, որ զինվորական ծառայությունն ավարտող երիտասարդները համակարգային գիտելիքների առումով գոնե անտառաճանաչ չլինեն, իսկ նրանք, ովքեր ունեն համապատասխան ջիղ և կարողություններ, բանակում ստացած համակարգչային գիտելիքներով կարողանան գոնե էլեմենտար ծրագրավորում իրականացնել և դրանով վաստակել իրենց օրվա հացը զինվորական ծառայությունից հետո»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Վիգեն Սարգսյանը:

Նա հավելել է, որ համապատասխան պայմանավորվածություն «Թումո» կենտրոնի հետ արդեն ձեռք բերել են, սակայն նշեց, որ առաջարկը բաց է բոլորի համար և չեն սահմանելու միայն «Թումո»-ի հետ համագործակցությամբ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ