Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի խոշորագույն վարկատուները. որքան են վարկավորել բանկերը

Վերադարձ լուրերի բաժին

09:45 , 27 Հուլիս 2018

ՀՀ թվով 17 առևտրային բանկերը հրապարակել են 2018 թվականի երկրորդ եռամսյակի միջանկյալ հաշվետվությունները։

Հաճախորդներին տրված վարկերի մեծությամբ՝ առաջին տեղում Ամերիաբանկն է որի վարկային պորտֆելի ծավալը 2018 թվականի երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ կազմել է 492.31 մլրդ դրամ (ընդհանուր վարկային պորտֆելի 17.4%-ը)։

Երկրորդ տեղում Արդշինբանկն է՝ 451.56 մլրդ դրամով, իսկ խոշորագույն բանկերի առաջին եռյակը եզրափակում է Հայբիզնեսբանկը՝ 405.71 մլրդ դրամ։

Banks-share

Ընդհանուր առմամբ, այս տարվա երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ, բոլոր առևտրային բանկերի կողմից հաճախորդներին տրամադրված ընդհանուր վարկերի ծավալը կազմել է 2 տրլն 830.4 մլրդ դրամ։ Առաջին եռամսյակի վերջի համեմատ՝ բանկերի ընդհանուր վարկայն պորտֆելն աճել է 152.5 մլրդ դրամով կամ 5.7%-ով։

Թվով երեք բանկերի (Յունիբանկ, ID բանկ, Արմսվիսբանկ) կողմից տրամադրված վարկերը նվազել են, մնացած բանկերինը՝ աճել։

Երկրորդ եռամսյակի ընթացքում ամենից շատ աճել է Արդշինբանկի վարկային պորտֆելը՝ 46.2 մլրդ դրամով կամ 11.4%-ով։

Banks-share1

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն

2012 թ.-ից ի վեր ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, ինչին նպաստել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ձեռնարկած մի շարք միջոցառումներ։

Առաջին դեմքերի բանավեճը Հանրայինի եթերում (տեսանյութ)

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում այժմ ընթանում է նախընտրական բանավեճ՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ:

Գնաճային ցածր միջավայրը մոտական ամիսներին պահպանվելու է. ԿԲ խորհրդի անդամ

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանն արձանագրում է, որ այսօր գնաճի ցուցանիշները իրենց կանխատեսումներից ցածր են: