Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի խոշորագույն գործատուն պատրաստվում է կրճատումների

Վերադարձ լուրերի բաժին

17:55 , 25 Մայիս 2017

Հայաստանի խոշորագույն գործատուն ընկերությունը՝ Հայաստանի էլեկտրական ցանցերը, մտադիր է կրճատել աշխատողների մինչև 10%-ին։ Այս մասին B4B.am-ին հայտնի դարձավ ընկերությանը մոտ կանգնած աղբյուրներից։

Նշենք, որ ՀԷՑ-ը այսօր ունի ավելի քան 7300 գրանցված աշխատող։ 10%-անոց կրճատումը ենթադրում է, որ աշխատանքը կարող են կորցնել մոտ 700 հոգի, հիմնականում տեսուչներ։

Այս տեղեկության վերաբերյալ ընկերությունից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, սակայն պատրաստ ենք հաջորդիվ հրապարակել նրանց տեսակետը։

Ընդ որում, դատելով ընկերության ցուցանիշներից՝ աշխատողների կրճատման հաշվին ծախսերը նվազելու անհրաժեշտություն ՀԷՑ-ն այսօր չունի։

Եթե 2014 թվականին ՀԷՑ-ն աշխատել էր մոտ 10.7 մլրդ դրամի վնասով, ապա 2015 թվականին ընկերությունն ունեցել է 21 մլրդ դրամի շահույթ, իսկ 2016 թվականին՝ 23.3 մլրդ դրամի շահույթ (մոտ 48.5 մլն դոլար)։

 

Նշենք նաև, որ 2016 թվականին ընկերությունը աշխատավարձին ուղղել է մոտավորապես 20.2 մլրդ դրամ։ Այսինքն՝ աշխատողների կրճատումը կարող է մոտ 2 մլրդ դրամով նվազեցնել տարեկան ծախսերը, ինչը սակայն մեծ գումար չէ 23 մլրդ դրամ շահույթի համեմատ։

Նշենք նաև, որ աշխատավարձին ուղղված ծախսերի և աշխատողների թվի համադրությունից կարելի է մոտավորապես հաշվել, որ ՀԷՑ-ում միջին ամսական աշխատավարձը 220-230 հազար դրամ է։ Սակայն սա ճշգրիտ թիվ չէ, քանի որ ստորին օղակների մեծաքանակ աշխատողները ավելի ցածր են ստանում, իսկ մենեջմենթը՝ մի քանի անգամ ավելի շատ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Այսօր էլ մենք շոշափելի գնաճ չունենք». Նախագահը վստահ է, որ հունվարի 1-ից «թռիչքաձև գնաճ» չի լինի

Այո՛, որոշ ապրանքատեսակների գներ բարձրացել են՝ կապված միջազգային շուկաներում այդ ապրանքատեսակների թանկացումների հետ, բայց ընդհանուր գնաճը կառավարելի է

Վարչապետը հանձնարարել է նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակել

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ եմ տվել

Կառավարությունը խզում է «Մեղրու ՃՇՇՁ»-ի հետ պայմանագիրը՝ ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի անհամաձայնության պատճառով

Կարճ ասած, Հայաստանի կառավարությունը չի կարողացել Հայաստանի տարածքում հայկական ընկերության միջոցով աշխատանք կատարել, քանի որ ռուսները համաձայն չեն։