Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի լցակայանները. քանակը և շրջանառությունը՝ ըստ մարզերի

Վերադարձ լուրերի բաժին

12:36 , 02 Փետրվար 2018

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է տվյալներ՝ Հայաստանում գործող բենզալցակայանների և ԱԳԼՃԿ-ների (ավտոգազալիցքավորման ճնշակայանների) քանակի և շրջանառության վերաբերյալ։

Վիճակագրության մեջ, ցավոք, բենզալցակայանների և ԱԳԼՃԿ-ների տվյալները առանձին չեն ներկայացված, սակայն անգամ ընդհանուր թվերը հետաքրքիր են։

Այսպես, պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2017 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանում գործել է 854 ավտոլիցքավորման կայան, որոնց ընդհանուր շրջանառությունը կազմել է 153 մլրդ 371.9 մլն դրամ է։

Թե՛ լցակայանների քանակով, թե՛ ընդհանուր շրջանառությամբ, առաջատարը Երևանն է. մայրաքաղաքի  201 լցակայանները միասին անցած տարի ունեցել են 54.3 մլրդ դրամի շրջանառություն։ Իսկ վերջին տեղում Վայոց ձորի մարզն է՝ 24 լցակայան և 2.28 մլրդ դրամի շրջանառություն։

Հրապարակված տվյալների հիման վրա մենք կազմել ենք 1 լցակայանին ընկնող միջին եկամուտը։ Այսպես, տարվա 1 լցակայանի հաշվով միմջին եկամուտը 179.6 մլն դրամ է, ամսվա կտրվածով՝ 15 մլն դրամ, օրվա կտրվածքով՝ շուրջ 500 հազար դրամ։

Մեկ լցակայանի հաշվով միջին շրջանառության տեսանկյունից նույնպես առաջատարը մայրաքաղաքն է՝ օրական 751 հազար դրամ։

lcakayan1

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կառավարության նիստ (ուղիղ միացում)

ՀՀ կառավարության նիստին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ Լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարի հովանավոր

Մրցաշարին մասնակցում են լրագրողների թիմեր Ռուսաստանից, Լիտվայից, Լատվիայից, Վրաստանից, Ուկրաինայից եւ Բելառուսից

Ինչպես է ազդել թավշյա հեղափոխությունն ապրիլ ամսվա տնտեսական ցուցանիշների վրա

Հիշեցնենք, որ ապրիլի 2-րդ կեսը և հատկապես վերջին շաբաթը նշանավորվեց թավշյա հեղափոխության ակտիվ պրոցեսներով