Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի լոգոն կրքեր է բորբոքել (լուսանկարներ)

Վերադարձ լուրերի բաժին

18:30 , 08 Հուլիս 2016

Ինչպես հայտնի է, տևական ժամանակ աշխատանքներ էին տարվում Հայաստանի բրենդի ձևավորման ուղղությամբ։ Այսինքն՝ պետք է մշակվեր կարգախոս և լոգո, որով Հայաստանը պետք է ներկայանա աշխարհին։ Այս աշխատանքներով զբաղվում է GK Brand ընկերությունը։

Ընկերության հիմնադիր և ղեկավար Վազգեն Քալայջյանը (Vasken Kalayjian) երկու օր առաջ LinkedIn ցանցի իր էջում ներկայացրել է լոգոյի տարբերակը։ Լոգոն այժմ բուռն քննարկման առարկա է դարձել ոչ միայն LinkedIn-ում, այլ նաև ֆեյսբուքում և այլն սոցիալական ցանցերում։

Ինչպես պարզաբանվում է հեղինակների կողմից, այն ձևավորված է ծաղկող ծաղկի տեսքով։ Դա խորհրդանշում է, որ Հայաստանը այն քիչ երկրներից է, որն իր մշակույթով էական ազդեցություն է գործել երկրագնդի բոլոր անկյունների վրա՝ ունենալով իր ներդրումը մտավոր, հոգևոր, գիտական, գործարար և այլ բնագավառներում։

Այն նաև նման է արևի, որի շողերը տարածվում են հավերժության նշանի նման (դրա համար էլ բրենդինգային թիմը լոգոն կնքել է Eternal Sun՝ Հավերժական արև)։

Օգտագորված 4 գույներից երեքը՝ կարմիր, կապույտը և նարնջագույնը, խորհրդանշում են հայկական եռագույն դրոշը։ Իսկ չորրորդը նռան գույնն է (մասնիկները նույնպես նմանեցված են նռան հատիկների)։

 

ARMENIA-LOGO

 

Չնայած այս բոլոր բացատրություններից՝ օգտագործողներից շատերը գտնում են, լոգոն Հայաստանին ամենևին չի սազում և ավելի շատ ասոցացվում է աֆրիկյան երկրների հետ։

Ոմանք ավելի հեռուն են գնացել՝ լոգոն նմանեցնելով հայտնի Смешарики մուլտֆիլմի հերոսներին, կամ նմանեցնելով ծովախեցգետնի՝ առաջարկել են այդ լոգոն վաճառել ծովախեցգետին արտահանող որև կազմակերպության։

Ստորև ներկայացնում ենք նաև Հայաստանի լոգոյի օտագործմամբ որոշ տարբերակներ (նկարները վերցված են Վազգեն Քալայջյանի ֆեյսբուքյան էջից)։

arm-logo02 arm-logo03 arm-logo04 arm-logo05 arm-logo06 arm-logo07

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Աշխարհի բնակչությունը մինչև 2050 թվականը կավելանա 2.2 միլիարդ մարդով. ՄԱԿ

Այդ մասին ասված է «Աշխարհի ազգաբնակչությունը 2018 թվականին» զեկույցում, որը հրապարակվել է Ազգաբնակչության բնագավառում ՄԱԿ-ի հիմնադրամի կողմից:

ՀԲ-ն կոչ է արել նախապատրաստվել առևտրում իրադրության հնարավոր վատանալուն

Առեւտրային սահմանափակումները կբերեն գլոբալ տնտեսության աճի դանդաղման, եւ հարկ է, որ երկրներն այժմ մտածեն իրադրության վատանալու դեպքում ձեռնարկվելիք միջոցների շուրջ

Նավթի գները նվազել են – 06-09-18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.