Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրենը խոստանում է մեկ սրահում հավաքել բոլոր ստեղծարար մտքերը

Վերադարձ լուրերի բաժին

16:01 , 25 Օգոստոս 2017

Ամերիկյան բիզնեսն ավելի մեծ ծավալներով դեպի մեր երկիր ներգրավելու նպատակով Միացյալ Նահանգներում բիզնեսի առաջնորդների հետ սկսված աշխատանքները կշարունակվեն Հայաստանում։ «Հայրենիք վերադառնալուց հետո մեր թիմով 1-2 աշխատաժողով կկազմակարպենք, մեկ սրահում կհավաքենք բոլոր ստեղծարար մտքերն ու այս «արահետը» կլայնացնենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լոս Անջելեսում բիզնեսի ներկայացուցիչների հետ կլոր սեղանից հետո ստացած բազմաթիվ դրական արձագանքներին, գործնական առաջարկներին ի պատասխան հայտարարել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

«Կոչ եմ անում գործի անցնել բոլորին, ովքեր կցանկանան միանալ։ Եկեք տեսնենք՝ կարո՞ղ ենք միավորել մեր նորարար մտքերն ու նախագծել անթերի ռազմավարություն՝ Հայաստանը լավագույնս դիրքավորելու բիզնեսի համար»,- ավելացրել է հիմնադրամի ղեկավարը։

Իսկ ԱՄՆ այցելության ընթացքում նախորդ օրերին հիմնադրամի տնօրենը Հայ-ամերիկյան գործարար խորհրդի նախագահ Ալեք Բաղդասարյանի ուղեկցությամբ այցելել է տեխնոլոգիական մի շարք ընկերություններ, այդ թվում՝ «Career», «QUETICO», «Cater Truck»։

Ձեռնարկությունների ղեկավարների հետ քննարկվել են բիզնեսին առնչվող հարցեր և Հայաստանը, որպես ներդրումների ուղղություն, դիտարկելու գաղափարը։ «Վստահ եմ, որ ՀԱԳ խորհուրդը և ՀԶՀ-ն արդյունավետ կաշխատեն յուրաքանչյուր ներդրողի ծրագրերին Հայաստանում կյանք տալու համար։ Հիմնադրամի կողմից գործարար ծրագրերի զարգացումը, մարքեթինգային և հետներդրումային աջակցությունը Հայաստանում բարձր մակարդակի ապահովությամբ ներդրումներ անելիս կարևոր հանգամանք են գործարարների համար»,- նշել է Հայ-ամերիկյան գործարար խորհրդի նախագահ Ալեք Բաղդասարյանը։

Ներդրումային միջոցառումը կազմակերպվել էր Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ, հանդիպումների կազմակերպմանն աջակցել է Հայ-ամերիկյան գործարար խորհուրդը: Հայկական բարեգործական ընդհանուր միությունը կազմակերպել է ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժների հետ հանդիպումը, որի ընթացքում հանդիպման մասնակիցներն անմիջականորեն հիմնադրամի ղեկավարից տեղեկացել են Հայաստանի տնտեսական օրակարգին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

#Cloud_VivaCell-MTS-ը թույլ կտա ձեռնարկություններին ինտեգրվել թվային աշխարհին (տեսանյութ)

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է #Cloud_VivaCell-MTS՝ բոլորովին նոր, ամպային ենթակառուցվածքների ծառայություն՝ նախատեսված մեծ, միջին և փոքր ընկերությունների համար:

Ամուլսարն ու Հայաստանի արտաքին պարտքի ռիսկը

2020 թվականին լրանում է դեռևս 2013 թվականին պարտատոմսերի ժամկետը։

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել բազկամարտիկին

Բանկը ֆինանսավորել է Հայաստանի բազկամարտի բազմակի չեմպիոն, Եվրոպայի ծանրամարտի չեմպիոն Վարդան Դավթյանի մասնակցությունը