Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի երկու օդանավակայաններում փետրվարին ուղևորահոսքն աճել է 11.6 տոկոսով

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

13:37 , 05 Մարտ 2019

Ընթացիկ տարվա փետրվար ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը ընդհանուր կազմել է 166 451 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 11.6 տոկոսով: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը b4b.am-ին տեղեկացրեց, որ 2019 թ. փետրվարին, 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 12.4 տոկոսով: Եթե 2018թ փետրվարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 139 216 ուղևոր, ապա 2019թ փետրվարի ցուցանիշը կազմում է 156 452 ուղևոր:

2019 թվականի փետրվարին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 9 999 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 9 941 ուղևորահոսքի համեմատ աճը կազմել է 0.6 տոկոս: Տարեսկզբից Հայաստանի երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 378 622 մարդ, որը 11.9 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 10.6 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։