Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի դեսպաններն ավելի ակտիվ կզբաղվեն տնտեսական բնույթի աշխատանքներով

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

19:01 , 09 Փետրվար 2017

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Գործադիրի ղեկավարի հանձնարարականներից մեկը վերաբերել է դիվանագիտական կորպուսում տնտեսական բաղադրիչի գործոնի ակտիվացմանը:
«Մենք Արտաքին գործերի նախարարության հետ պայմանավորվել ենք՝ ինչպես անել, որ տնտեսական բաղադրիչի գործոնը դիվանագիտական կորպուսում ակտիվանա»,-նշել է Կարեն Կարապետյանը:

Այդ նպատակով ՀՀ արտաքին գործերի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին վարչապետը հանձնարարել է 1-շաբաթյա ժամկետում ձևավորել համատեղ աշխատանքային խումբ և ներկայացնել հստակ առաջարկություն՝ արտերկրում ՀՀ դեսպանների կողմից ակնկալվող տնտեսական բնույթի աշխատանքների թիրախների և հայտանիշերի սահմանման նպատակով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։

Վաղ բերքահավաքը ձեռնտու չէ ո՛չ խաղողագործին, ո՛չ վերամշակողին

Արման Խոջոյանն Արարատի մարզում հետևել է մթերման գործընթացին:

Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6.4 տոկոսով

Սպառողական գների ինդեքսն ավելացել է 0.8 տոկոսային կետով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 1.5 տոկոսային կետով: